Քրիստոնյայի անունը սոսկ անվանապես կրելը բավարար չէ փրկության համար, այլ այդ ճշմարտությանը հավատալը, այդ ճշմարտությանն ապավինելը. այդ ճշմարտությունը կյանքում արժեւորել
եւ ներկայացնելն է փրկության ճանապարհը:
 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 10 (222), հոկտեմբեր 2018 թ.  


 

       

Լրահոսից

2 հոկտեմբերի - Ձեռամբ Շիրակի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպս. Աջապահյանի օծվեցին Արթիկի տարածաշրջանի Լմբատավանքի (Կարմիր վանք) VII դարի Սուրբ Ստեփանոս եկեղեցու զանգն ու սրբապատկերը:

7 հոկտեմբերի - Ս. Յոթվերք առաջնորդանսիտ մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

Նույն օրը Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը եղավ Ս. Սարգիս մատուռում, ուր օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Փավստոս քհն. Սարգսյանը:

14 հոկտեմբերի - Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող քարոզ խոսեց պատարագիչ Հայր Սուրբը:

20 հոկտեմբերի - Սրբոց Ավետարանչացն Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասու եւ Հովհաննու: Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում, տոնի ուրախ առիթով, Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանը:

21 հոկտեմբերի - Ս. Յոթվերք առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր ՌԴ-ի Սոչիի առաքելական Ս. Խաչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Նորայր քհն. Ղանդիլյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունշ ոգեշինիչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

28 հոկտեմբերի - Գյուտ Ս. Խաչի: Ս. Յոթվերք մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնող հոգեհույզ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

Նույն օրը Ս. Նշան եկեղեցում օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Եզնիկ քհն. Գալստյանը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները