Քրիստոնյայի անունը սոսկ անվանապես կրելը բավարար չէ փրկության համար, այլ այդ ճշմարտությանը հավատալը, այդ ճշմարտությանն ապավինելը. այդ ճշմարտությունը կյանքում արժեւորել
եւ ներկայացնելն է փրկության ճանապարհը:

   
 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 10 (222), հոկտեմբեր 2018 թ.  


 

       

ԿԱՅԱՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵՎ ՀՌՈՄԻ ԿԱԹՈԼԻԿ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՀՈՎՎԱՊԵՏԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

ոկտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վատիկանում հանդիպեց Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ:

Նախ տեղի ունեցավ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Հռոմի Սրբազան Քահանայապետի առանձնազրույցը, որից հետո հանդիպումը Վեհափառ Հայրապետի պատվիրակության հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց երկու Եկեղեցիների միջեւ առկա ջերմ եղբայրական հարաբերություններին ու համագործակցությանը: Արծարծվեցին Մերձավոր Արեւելքում քրիստոնեական համայնքների խնդիրներին, Երուսաղեմում Եկեղեցիների իրավունքներին վերաբերող հարցեր:

Ընդգծվեց մարդկության առջեւ ծառացած ժամանակակից մարտահրավերների հաղթահարման գործում, աշխարհում խաղաղությանն ու համերաշխության հաստատմանն ի խնդիր, Քրիստոնեական Եկեղեցիների գործակցության առավել խթանման եւ ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը:

Զրույցի ընթացքում խոսվեց նաեւ Հայաստանում տեղ գտած վերջին քաղաքական զարգացումների, երկրի առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին:

Նույն օրն Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպումներ ունեցավ նաեւ Կաթոլիկ Եկեղեցու Արեւելյան Եկեղեցիների ժողովի նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրիի եւ Քրիստոնեական միության քահանայապետական խորհրդի նախագահ Նորին Սրբազնություն կարդինալ Կուրտ Կոխի հետ: Խոսվեց երկու Եկեղեցիների միջեւ կապերի զորացման ուղիների, Արեւելյան Ուղղափառ-Կաթոլիկ երկխոսության շրջանակներում տեղի ունեցող հանդիպումների եւ համատեղ իրականացվելիք ծրագրերի մասին:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները