Քրիստոնյայի անունը սոսկ անվանապես կրելը բավարար չէ փրկության համար, այլ այդ ճշմարտությանը հավատալը, այդ ճշմարտությանն ապավինելը. այդ ճշմարտությունը կյանքում արժեւորել
եւ ներկայացնելն է փրկության ճանապարհը:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 10 (222), հոկտեմբեր 2018 թ.  


 

       

365 ՕՐ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

եկ տարի առաջ՝ հոկտեմբերի 14-ին, Շիրակի թեմը նոր կառույց ունեցավ: Երկար սպասված մի կառույց, որը բոլորի կողմից հասցրեց արագ ճանաչվել ու սիրվել:

Առաջնորդարանի շենքում բացվեց հոգեւոր եւ մշակութային գրատուն՝ «Ճռճռան» անունով: Այս անվանումը հնուց եկած հաճելի հիշողություն էր, որ նոր գրավական դարձավ եւ անտարբեր չթողեց ոչ մի անցորդի:

Գրեթե յուրաքանչյուր հաճախորդ հետաքրքրվում է գրատան տարբերվող եւ յուրատիպ անվանումով: Հաճախ էլ, ովքեր արդեն գիտեն բացատրությունը, շտապում են անձամբ ներկայացնել այն:

Գրատունը սիրելի վայր դարձավ ինչպես գյումրեցիների, երեւանցիների, տարբեր մարզերից եկող ուխտավորների, հայաստանաբնակ ռուսների, այնպես էլ սփյուռքի համար: Մշտական հաճախորդներ կան ԱՄՆ-ի Գլենդել, Բոստոն, Մասաչուսեց նահանգներից, ինչպես նաեւ Դամասկոսից: Հաճախ են այցելում Վիրահայոց թեմի եւ մյուս թեմերի հոգեւորականներ:

Գրատունն ունի էլեկտրոնային էջ եւս, ուր զետեղված են գրքերի, զարդերի, հուշանվերների տեսականին, եւ որոնք մշտապես թարմացվում են:

Գնալով շատանում են հոգեւոր արժեքները գնահատող հայորդիները, ինչը ուրախալի փաստ է: Բազում երիտասարդներ մրցում են գրատնից իրենց ձեռք բերած հոգեւոր գրականության տեսականիով: Ուրախալի է նաեւ, որ մշակույթ է վերադառնում գիրք նվիրելը, հատկապես հոգեւոր գիրք:

Գրատունը հրաշալի առիթ է ընձեռում մարդկանց՝ տեղեկանալու առաջիկա հոգեւոր տոների մասին եւ տեղեկություն ունենալու դրանց դերի ու նշակության վերաբերյալ: Փորձում են նաեւ իմանալ Հայ Եկեղեցու ծեսերին մասնակցելու կարգ ու կանոնի մասին:

Տարբեր տարիքի եւ սեռի ներկայացուցիչներ, գնումներ կատարելիս, անկեղծորեն պատմում են իրենց հետ տեղի ունեցած հրաշքների մասին, որ Տերը գթասրտորեն շնորհում է նրանց: Շատերը խոստովանում են, որ գրատուն մտնելով խաղաղվում են Սուրբ Գրքերի զորությունից:

Մեծ, թե փոքր ցանկանում են փորձել ու զգալ գրատան հատակի ճռճռոցը, որի առկայությունից մանկան պես ուրախանում են:

Դպրոցների աշակերտները խմբերով եւ ուսուցչական կազմով են այցելում, նվերներ ընտրում օլիմպիադաների հաղթողների համար:

Գրեթե բոլոր տոների եւ առիթների ժամանակ այցելուներն արտերկրում բնակվող բարեկամներին հայկական եւ Հայ Առաքելական Եկեղեցու օրհնությունը պարունակող նվերներ «Ճռճռան»-ից են գնում: Քաղաքում զբոսնելիս անհնար է չնկատել «Ճռճռան»-ի թղթե փաթեթներով անցորդների:

Նախկին հաճելի ավանդույթը ներկայում եւս շարունակվում է, երբ մարդիկ, տարբեր առիթներով ժամադրվելիս, պայմանավորվում են հանդիպել «Ճռճռան»-ի մոտ:

Բազմաթիվ են շնորհակալական եւ օրհնաբեր խոսքերը՝ ուղղված Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանին՝ նման կարեւոր կառույց հիմնելու համար:


ԼԵՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՀԵՂԻՆԱԿԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները