Քրիստոնյայի անունը սոսկ անվանապես կրելը բավարար չէ փրկության համար, այլ այդ ճշմարտությանը հավատալը, այդ ճշմարտությանն ապավինելը. այդ ճշմարտությունը կյանքում արժեւորել
եւ ներկայացնելն է փրկության ճանապարհը:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 10 (222), հոկտեմբեր 2018 թ.  


 

       

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԴԵՄ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ

ոկտեմբերի 9-10-ը, «Save the Children» կազմակերպության հրավերով, սոցիալ-կրթական կենտրոնի սոցիալական աշխատողներ Հռիփսիմե Պալյանն ու Մելանյա Ռաֆայելյանը մասնակցեցին «Երեխաների դեմ բռնությունները եւ սոցիալական աշխատանքի սկզբունքները» թեմայով երկօրյա վերապատրաստմանը:

Դասընթացավարներն էին ոլորտի փորձառու մասնագետներ Տաթեւիկ Կարապետյանը, Մարգարիտա Տեր-Հովհաննիսյանը եւ Արմեն Ավետյանը: Քննարկվեցին այնպիսի կարեւոր թեմաներ, ինչպիսիք են երեխայի հանդեպ բռնության ընկալումը սոցիալական եւ մշակութային համատեքստում, բռնության տիպերը, խոցելիության գործոնները, ծնողական խելամիտ խնամքը եւ մեր երկրում երեխաների պաշտպանության գործող մեխանիզմները:

Թեմաներն արծարծվեցին ակտիվ խմբային աշխատանքներով, դեպքի քննարկումներով եւ մասնակից կառույցների ունեցած փորձի վերլուծություններով:

ՍՈՑԻԱԼ-ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները