Երանի՜ այն սերնդին, որ կստանա հատուցումը եւ ձեռք կբերի ամբողջական Հայաստանը:

ՄԻՔԱՅԵԼ
ԱՐՔԵՊՍԿ.
ԱՋԱՊԱՀՅԱՆ


 

Ընթացիկ համար

 


Քեզ համար

 


Մանուկներին
 

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 8 (284), օգոստոս 2023 թ.  
   
 
       

«ԲԱՐԵԲԱՆԵԱԼ ԵՍ ԱՄԵՆԱՍՐԲՈՒՀԻ ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆ...»
ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Ըստ «Յայսմաւուրք»-ի՝ Սուրբ Կույսի
ննջումից երեք օր անց, առավոտյան,
մեր Տեր Հիսուս Քրիստոսի
գլխավորությամբ, երկնքից իջնում է
անմարմին հրեշտակների գունդը եւ
լուսափայլ ամպով կանգ առնում Սուրբ
Կույսի գերեզմանի վերեւում:
Հրեշտակները կնքված գերեզմանից
վերցնում են աստվածընկալ մարմինը,
եւ Միածին Որդին, մոր հետ, երկինք է
վերանում՝ նստեցնելով նրան Իր աջ
կողմում՝ փառքի աթոռին: >>>

 

 

ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ ԳՈՒՄԱՐՎԵՑ ԳԵՐԱԳՈՒՅՆ
ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ ԺՈՂՈՎԸ

Օգոստոսի 28-31-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովը՝ ընդլայնված կազմով: Նիստերը վարեցին Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տ. Խաժակ արքեպս. Պարսամյանը եւ Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպս. Խաչատրյանը: >>>


ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԸՆԴՈՒՆԵՑ
ՆՈՐԱՕԾ ՔԱՀԱՆԱՆԵՐԻՆ

Օգոստոսի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց, սույն թվականի հուլիսի 16-ին քահանայական կոչմանն արժանացած եւ Մայր Աթոռում քառասնօրյա պատրաստության շրջանն ավարտած, նորաօծ երեք քահանաներին՝ առաջնորդությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի եւ Մայր Աթոռի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի: :>>>



ԱՆԴՐԱՆԻԿ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ՇՈՂԱԿԱԹՈՒՄ

Օգոստոսի 27-ին Էջմիածին քաղաքի եկեղեցիներում իրենց առաջին Սուրբ Պատարագը մատուցեցին, հուլիսի 16-ին քահանայական կոչմանն արժանացած եւ Մայր Աթոռում քառասնօրյա պահեցողության շրջանն անցած, նորաօծ երեք քահանաները՝ Տ. Հակոբոս քահանա Իսահակյանը, Տ. Պետրոս քահանա Կադեյանը եւ Տ. Մովսես քահանա Սահակյանը: >>>



ԳՅՈՒՏ ԳՈՏՎՈ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ

Եկեղեցական պաշտամունքի մեջ Աստվածամայրը ոչ միայն բոլոր սրբերից, այլեւ հրեշտակներից էլ բարձր է դասվում: Քրիստոսից եւ խաչից հետո նա ունի ամենաբարձր պատիվն ու տեղը: >>>



«ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ՏԵՂԸ ԵԿԵՂԵՑՈՒՄ Է»
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԹԵՄԱԿԱԼ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՀԵՏ

Օգոստոսի 12-ին՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնին ընդառաջ, Շիրակի թեմի երիտասարդաց միության անդամները կազմակերպել էին հանդիպում բարեխնամ Առաջնորդ գերաշնորհ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հետ, որին մասնակցում էին տարբեր համայնքների շուրջ քառասուն երիտասարդներ: >>>



ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆՆ
ԱԶԱՏԱՆԻ ՀՈՎՎՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Օգոստոսի 13-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով նշեց հինգ տաղավար տոներից չորրորդը՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը կամ, ինչպես ընդունված է ասել, Խաղողօրհնեքը: >>>



ԵՌՕՐՅԱ ՃԱՄԲԱՐ «ԿՐԹԱԿԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ» ԾՐԱԳՐՈՎ

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաների հետ Ազատանի սուրբ Հարություն - Սուրբ Ստեփանոս եկեղեցու Կիրակնօրյա դպրոցի ավագ խմբի սաները, արժանապատիվ Տ. Մակար քահանա Գալամդարյանի առաջնորդությամբ, օգոստոսի 22-24-ն անցկացրին եռօրյա ճամբարում՝ կրթական փոխանակման ծրագրով: >>>



«ԵՐԱՆԻ ԱՅՆ ԾԱՌԱՆԵՐԻՆ, ՈՐՈՆՑ ԱՐԹՈՒՆ
ԿԳՏՆԻ ՏԵՐԸ, ԵՐԲ ԳԱ»
ՈՒԽՏԱՎՈՐՆԵՐԸ ՅՈԹԸ ՍՐԲԱՎԱՅՐՈՒՄ

Մարդու հոգին կարիք ունի Աստծով լցվելու, զորանալու եւ արդարանալու: Դա է, որ քրիստոնյայի կյանքը վերածում է ձգտումի ու ճիգի՝ հանուն արդարության: Այս վիճակին է Հիսուս երանի տալիս: >>>



ՍՈՒՐԲ ՀՈՎԱԿԻՄ ԵՎ ՍՈՒՐԲ ԱՆՆԱ

Հովակիմի եւ Աննայի հիշատակը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոգեկոչում է յուղաբեր կանանց հետ՝ վերափոխման իննօրյակին անմիջապես հաջորդող երեքշաբթի օրը: Հովակիմն ու Աննան սրբերի շարքն են դասվել Քրիստոսի նախաստեղծողները լինելու պատճառով: >>>



ԻՇԽԱՆՆ ՈՒ ԵԿԵՂԵՑԻՆ

Հին ժամանակներում մի իշխան էր ապրում: Օրերից մի օր նա որոշում է բարի գործ անել ու իրենից հետո հիշատակ թողնել եւ մտածում է եկեղեցի կառուցել: Այս հարցով դիմում է ում հարկն է եւ ստանում եկեղեցի կառուցելու համաձայնությունը: >>>



ԹԱԴԵՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ԵՎ ՍԱՆԴՈՒԽՏ ԿՈՒՅՍԻ ՏՈՆԸ
ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Քրիստոնեության մեջ մեծ տեղ է գրավում սրբության գաղափարը, քանզի հենց Տերը պատգամում է. «Սուրբ եղեք, որովհետեւ Ես՝ ձեր Տեր Աստվածը սուրբ եմ» (Ղեւտացիս ԺԱ 44): Թե՛ Հին եւ թե՛ Նոր Կտակարանում հանդիպում ենք սրբությամբ ապրող մեծաթիվ կերպարների, որոնք, աստվածային ներշնչմամբ, մարդկանց ուղղորդում են դեպի սրբություն: >>>



5 օգոստոսի - Եփեսոսի Ս. Ժողովի երկու հարյուր հայրապետացն (431 թ.): Տոնի ուրախ առիթով Ս. Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Ապարանի Ս. Խաչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Մուշեղ քհն. Վահանյանը: >>>

     
         


 

 

   

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները 

      Մեր հասցեն` ք. Գյումրի, Շիրակի թեմի առաջնորդարան: Հեռախոս` 5-37-77, Էլ.փոստ՝v.mariam@mail.ru
Գլխավոր խմբագիր` Մարիամ Վարդանյան, ձեւավորող` Թութունջյան Է.
Copyright S.Yotverk