ԱՆԴՐԱՆԻԿ
ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ՇՈՂԱԿԱԹՈՒՄ
 գոստոսի
27-ին Էջմիածին քաղաքի եկեղեցիներում իրենց առաջին Սուրբ Պատարագը
մատուցեցին, հուլիսի 16-ին քահանայական կոչմանն արժանացած եւ Մայր
Աթոռում քառասնօրյա պահեցողության շրջանն անցած, նորաօծ երեք քահանաները՝
Տ. Հակոբոս քահանա Իսահակյանը, Տ. Պետրոս քահանա Կադեյանը եւ Տ.
Մովսես քահանա Սահակյանը:
Սուրբ Շողակաթ եկեղեցում պատարագեց արժանապատիվ Տ. Հակոբոս քահանա
Իսահակյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ,
պատարագիչ Տեր Հայրն իր քարոզն սկսեց այս խոսքերով. «Նախ ամեն բանի
համար գոհություն ու փառք եմ մատուցում Աստծուն, որ ինձ` անարժանիս,
իրեն ծառայելու եւ սպասավորելու պատասխանատու կոչմանն է արժանացրել:
Այնուհետեւ Տեր Հակոբոսը մեկնեց օրվա խորհուրդը եւ անդրադարձ կատարեց
սուրբգրային համապատասխան ընթերցվածին:
«Հայցենք
Աստվածամոր բարեխոսությունը, որպեսզի Տիրոջ անսահման սերը, խաղաղությունն
ու զորավոր Սուրբ Աջը պահապան լինեն Հայաստան, Արցախ աշխարհներին
եւ համայն հայ ժողովրդին», - իր քարոզն այս խոսքերով եզրափակեց Տեր
Հակոբոս քահանա Իսահակյանը:
Սուրբ եւ անմահ Պատարագին ներկա էին հոգեւոր հայրեր, ինչպես նաեւ
մեծաթիվ ուխտավոր հայորդիներ:
Տեր Հակոբոս քահանան, որպես սարկավագ, երկար տարիներ ծառայել է Շիրակի
թեմում, ուստի թեմի երիտասարդաց միության անդամները նույնպես ներկա
գտնվեցին սիրելի Տեր Հոր մատուցած անդրանիկ Սուրբ Պատարագին:
Թեմի
երիտասարդաց միության անդամների համար այդ կարեւորագույն օրն առավել
նշանավորվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ
հանդիպումով, հընթացս որի նրանք ստացան Վեհափառ Հայրապետի օրհնությունը:
Վերջում երիտասարդները, Տեր Հակոբոսի հետ, մասնակցեցին սիրո ճաշի՝
ագապեի եւ գոհ սրտով բռնեցին տունդարձի ճամփան:
ԳՈՀԱՐ ԳԱԼԹԱԳԱԶՅԱՆ
>>>
|
|