Երանի՜ այն սերնդին, որ կստանա հատուցումը եւ ձեռք կբերի ամբողջական Հայաստանը:

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍԿ ԱՋԱՊԱՀՅԱՆ

 
 
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 8 (284), օգոստոս 2023 թ.  


 

       

Լրահոսից

5 օգոստոսի - Եփեսոսի Ս. Ժողովի երկու հարյուր հայրապետացն (431 թ.): Տոնի ուրախ առիթով Ս. Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Ապարանի Ս. Խաչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Մուշեղ քհն. Վահանյանը:

6 օգոստոսի - Բարեկենդան Սուրբ Աստվածածնի պահոց: Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

12 օգոստոսի - Տոն Շողակաթի Ս. Էջմիածնի ըստ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի: Նավակատիք: Ս. Յոթվերք եկեղեցում, հավարտ երեկոյան ժամերգության, հանդիսապետությամբ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի եւ մասնակցությամբ հոգեւորականաց դասի, կատարվեց նախատոնակ:

13 օգոստոսի - Վերափոխումն Սուրբ Աստվածածնի: Տոնի ուրախ առիթով առաջնորդանիստ Ս. Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Հակոբ քհն. Գրիգորյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

Հավարտ սրբազան արարողակարգի՝ Վարդանանց հրապարակում, ձեռամբ Առաջնորդ Սրբազանի, կատարվեց խաղողօրհնեքի ավանդական արարողակարգը:

14 օգոստոսի - Հիշատակ մեռելոց: Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց մեռելոցի Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Վարագ քհն. Հակոբյանը:

20 օգոստոսի - Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հանգամանալից քարոզ խոսեց Տ. Վարագ քհն. Հակոբյանը:

27 օգոստոսի - Տոն Սուրբ Աստվածածնի գոտու գյուտի: Տոնի ուրախ առիթով առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հանգամանալից քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները