Երանի՜ այն սերնդին, որ կստանա հատուցումը եւ ձեռք կբերի ամբողջական Հայաստանը:

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍԿ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

     
   

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 8 (284), օգոստոս 2023 թ.  


 

       

«ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ՏԵՂԸ ԵԿԵՂԵՑՈՒՄ Է»
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԹԵՄԱԿԱԼ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՀԵՏ

գոստոսի 12-ին՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնին ընդառաջ, Շիրակի թեմի երիտասարդաց միության անդամները կազմակերպել էին հանդիպում բարեխնամ Առաջնորդ գերաշնորհ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հետ, որին մասնակցում էին տարբեր համայնքների շուրջ քառասուն երիտասարդներ:

«Երիտասարդի տեղը եկեղեցում է»,- այս խոսքերով սկսեց ներկաների հետ զրույցը Սրբազան Հայրը: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու յուրաքանչյուր երիտասարդ պետք է իր նշանաբանը դարձնի աստվածաշնչյան հետեւյալ խոսքը. «Ի՜նչ լավ է, որ ես այստեղ եմ», - այս առանցքային ու ոսկե հորդորով էլ եզրափակեց բովանդակալից եւ ուսուցողական զրույցը թեմակալ Առաջնորդը:

Այնուհետեւ Միքայել Սրբազանը պատասխանեց երիտասարդներին հուզող հարցերին, ներկայացրեց հետաքրքիր դրվագներ իր կյանքից, խոսեց Եկեղեցի-երիտասարդ հարաբերությունների կարեւորության, կյանքի, երջանկության բանաձեւերի եւ այլ թեմաների մասին:

Շիրակի թեմի երիտասարդաց միության անդամների համար այս զրույցը Եկեղեցու կյանքում սեփական առաքելության գիտակցման լավագույն խթան էր: Հանդիպման ջերմ մթնոլորտը, անմիջականությունը, Սրբազան Հոր իմաստուն խրատներն ու առանցքային բանաձեւումները շատ կարեւոր ու ոգեւորիչ էին երիտասարդաց միության անդամների համար՝ նորանոր ծրագրերն ու եկեղեցանպաստ գործունեությունն է՛լ ավելի եռանդով շարունակելու առումով:

Հանդիպման ավարտին երիտասարդները ներկա գտնվեցին Սուրբ Աստվածածնի տոնի Նախատոնակին:

Շնորհակալություն մեր թեմի Գերաշնորհ Առաջնորդին՝ հոգենորոգ ու անչափ կարեւոր հանդիպում-զրույցի համար:

ԳՈՀԱՐ ԳԱԼԹԱԳԱԶՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՀԵՂԻՆԱԿԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները