Երանի՜ այն սերնդին, որ կստանա հատուցումը եւ ձեռք կբերի ամբողջական Հայաստանը:

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍԿ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

     
   

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 8 (284), օգոստոս 2023 թ.  


 

       

ԵՌՕՐՅԱ ՃԱՄԲԱՐ «ԿՐԹԱԿԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ» ԾՐԱԳՐՈՎ

խիթար Սեբաստացի կրթահամալիրի սաների հետ Ազատանի սուրբ Հարություն - Սուրբ Ստեփանոս եկեղեցու Կիրակնօրյա դպրոցի ավագ խմբի սաները, արժանապատիվ Տ. Մակար քահանա Գալամդարյանի առաջնորդությամբ, օգոստոսի 22-24-ն անցկացրին եռօրյա ճամբարում՝ կրթական փոխանակման ծրագրով:

Ճամբարը գտնվում էր Վայոց Ձորի մարզի Արատես բնակավայրում: Նախքան Արատես հասնելը՝ երեխաներն ունեցան երկու կանգառ՝ Ուրցաձորի Տապի բերդում եւ Մոշաղբյուրի Սուրբ Կարապետ վանքում:

Սրբավայրերում վերջիններս աղոթք բարձրացրին առ Աստված՝ մեր հայրենիքի խաղաղության եւ բանակի անսասանության համար:

Առջեւում Արատեսն էր… Այստեղ Ազատանի երեխաներին էին սպասում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաները եւ ուսուցիչներ Սոնա Փափազյանն ու Շուշան Ալեքսանյանը: Ջերմ, գրկաբաց հանդիպումից հետո սկսվեց ճամբարային հագեցած առօրյան:

Արդյունքում երեխաները սովորեցին եւ վերարժեւորեցին բնապահպանության կարեւորությունը, ունեցան հայրենագիտական բացահայտումներ, ստացան հոգեւոր գիտելիքներ եւ իրենց հուզող հարցերի պատասխանները, միասին Արատեսի վանքում կատարեցին Առավոտյան ժամերգություն, ոգեշնչվեցին ազգային երգ ու պարով, ձեռք բերեցին ճամփորդական, ճամբարային հմտություններ՝ ինքնասպասարկում, տարածքի բարեկարգում-մաքրում, թիմային խաղերի ընթացքում խմբով աշխատելու-գործելու հմտությունների զարգացում:

Եռօրյա գեղեցիկ ապրումներից, միմյանց սեր ու ջերմություն փոխանցելուց հետո հուզմունքով բաժանվեցին՝ առաջիկայում կրկին հանդիպելու ակնկալիքով:

Ազատանի սաները տունդարձին այցելեցին Հորբատեղի ստորգետնյա գեյզերը, լողացին Սեւանա լճում եւ ուշ գիշերին վերադարձան հայրենի գյուղ:

ԳՈՀԱՐԻԿ ԳԱԼԹԱԳԱԶՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները