Երանի՜ այն սերնդին, որ կստանա հատուցումը եւ ձեռք կբերի ամբողջական Հայաստանը:

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍԿ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

     
   

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 8 (284), օգոստոս 2023 թ.  


 

       

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆ
ԸՆԴՈՒՆԵՑ ՆՈՐԱՕԾ ՔԱՀԱՆԱՆԵՐԻՆ

գոստոսի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց, սույն թվականի հուլիսի 16-ին քահանայական կոչմանն արժանացած եւ Մայր Աթոռում քառասնօրյա պատրաստության շրջանն ավարտած, նորաօծ երեք քահանաներին՝ առաջնորդությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի եւ Մայր Աթոռի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի:

Վահան Սրբազանը, Վեհափառ Հայրապետին ներկայացնելով իր իսկ ձեռամբ քահանայական օծման արժանացած նորընծաներին՝ Տ. Պետրոս քհն. Կադեյանին, Տ. Մովսես քհն. Սահակյանին եւ Տ. Հակոբոս քհն. Իսահակյանին, ուրախությամբ ընդգծեց, որ վերջիններս պատրաստ են իրենց նվիրյալ ծառայությունը բերել Հայոց Եկեղեցու անդաստանում:

Այնուհետեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց քահանա հայրերին հովվական ծառայության կոչվելու առիթով՝ նրանց փոխանցելով հայրապետական իր պատգամն ու օրհնությունը:

Նորին Սրբությունն ընդգծեց, որ նորաօծ քահանաներն իրենց հոգեւոր սպասավորությունն սկսում են հայ ժողովրդի համար բարդ ժամանակաշրջանում, երբ առավել կարեւորվում է հայ եկեղեցականի ամբողջական եւ նվիրյալ ծառայությունը՝ հավատ, հույս ներշնչելու հայորդիներին այս դժվարին փորձությունների միջով անցնելիս, զորացնելու նրանց հավատքը եւ սերն առ Աստված:

Վեհափառ Հայրապետը հոգեւորականներին պատգամեց բարի օրինակ լինել հավատացյալների համար, նվիրյալ ու հանձնառու ծառայությամբ ուրախություն եւ մխիթարություն պարգեւել հավատավոր ժողովրդին, իրենց կարողությունները լավագույնս ի սպաս դնել հոգեւոր սպասավորության մեջ՝ բարձր պահելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարի համբավը:

Հանդիպման վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց քահանա հայրերին՝ նրանց ընծայելով «Մաշտոց» ծիսարաններ, ձեռաց խաչեր եւ Սուրբ Հաղորդության մասնատուփեր:

Առաջիկա օրերին քահանա հայրերը, Նորին Սրբության օրհնությամբ, ծառայության կկոչվեն Հայոց Եկեղեցու տարբեր կառույցներում ու թեմերում:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները