Երանի՜ այն սերնդին, որ կստանա հատուցումը եւ ձեռք կբերի ամբողջական Հայաստանը:

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍԿ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

     
   

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 8 (284), օգոստոս 2023 թ.  


 

       

ԻՇԽԱՆՆ ՈՒ ԵԿԵՂԵՑԻՆ

ին ժամանակներում մի իշխան էր ապրում: Օրերից մի օր նա որոշում է բարի գործ անել ու իրենից հետո հիշատակ թողնել եւ մտածում է եկեղեցի կառուցել: Այս հարցով դիմում է ում հարկն է եւ ստանում եկեղեցի կառուցելու համաձայնությունը:

Վստահ եմ՝ ովքեր ծանոթ են այն ժամանակներին, գիտեն, որ այսօրվա պես ժամանակակից սարքավորումներ չկային՝ եկեղեցի կառուցելու համար, ամեն ինչ կատարվում էր ձեռքով, մարդկանց միջոցով, կովերով լծված սայլերով, որոնք ավազ, շաղախ եւ զանազան շինանյութեր էին բերում:

Անցնում են տարիներ, եւ, Աստծո կամքով, եկեղեցին կառուցվում է, որի ճակատին մեծ տառերով գրվում է իշխան-բարերարի անունը: Վերջինս նշանակված օրը, շքախմբով, հեծ ած արաբական ձիերին, մոտենում է եկեղեցուն, որպեսզի մասնակցի օծման արարողությանը՝ ինչպես ընդունված է եկեղեցական կարգ ու կանոնով: Եվ հանկարծ հրաշք…եկեղեցու ճակատին գրված նրա անունը փոխվում է ու գրվում մի պարզ մայրիկի անուն` Հռիփսիմե Քաղցրիկյան:

Պատկերացնո՞ւմ եք այդ պահը: Ընտիր նժույգավարների մի շքախումբ՝ իշխան-բարերարի առաջնորդությամբ եւ … Իշխանը, բնական է, սաստիկ բարկանում է: Ստիպված օրը փոխում են եւ նշանակում մեկ այլ օր՝ բացումը կատարելու համար: Նշանակված օրը իշխան-բարերարը, նախկինի նման, նույնպես հանդիսավոր ու շքեղ զարդարված, գալիս է եկեղեցի: Եվ … կրկնվում է նույն պատկերը. նրա անունը փոխվում է ու գրվում այդ պարզ մայրիկի անունը: Իհարկե իշխանը ն կ զայրանում է, փրփրում, չի իմանում անելիքը, սակայն, մի քիչ հանգստանալուց հետո, մտածում է գտնել այդ մայրիկին՝ իմանալու, թե նա ի՞նչ է արել, որ իրենից ավելի արժեք ունի եւ նրա անունն է գրվում իր անվան փոխարեն: Գնում են ու գտնում այդ տարիքն առած, կյանքի ամբողջ ծանրությունն ու բեռն ուսերին հավաքած, կքած տարեց մայրիկին: Իշխան-բարերարը մոտենում է ու հարցնում.

- Մայրի՛կ, դու ինձ ճանաչո՞ւմ ես, ո՞վ եմ ես:

- Չէ,- ասում է նա:

- Ես այս շրջանի մեծահարուստ իշխանն եմ:

- Լավ,- պատասխանում է տարեց կինը:

- Դու գիտե՞ս, որ այս եկեղեցին իմ տված նվիրատվությամբ է կառուցվել:

- Լսել եմ, Աստված քեզ երկար կյանք պարգեւի:

- Շնորհակալ եմ, բայց մի բանի վրա զարմանում եմ, ինչո՞ւ է եկեղեցու ճակատին գրված իմ անունը ջնջվում ու քո անունը գրվում, դու ի՞նչ ես արել:

- Ե՞ս, ոչինչ, - զարմանում է մայրիկն ու շարունակում անմեղորեն,- միայն թե երբ եկեղեցու կառուցման համար սայլերով ավազ, շաղախ ու շինանյութ էին բերում, խղճալով, տարիներ շարունակ հոգնած կովերին ջուր ու խոտ եմ տվել, մինչեւ եկեղեցին կառուցվեց:

Իշխան-բարերարն այլեւս ոչինչ չի ասում: Նրա համար պարզ էր ամեն ինչ: Նա էլ չի վերադառնում եկեղեցի՝ բացմանը մասնակցելու, հասկանալով, որ այդ համեստ մայրիկի կատարածն Աստված ավելի ընդունելի է համարել, քան իր այդքան գումարի ներդրումը:

- Թող եկեղեցին կոչվի Սուրբ Հռիփսիմե կույսի անունով,- ասում է իշխան-բարերարն ու վերադառնում տուն:

Բարի գործի համար այնքան էլ կարեւոր չէ մեծամեծ գործեր կատարել, փոքրիկ, աննշան թվացող բարությունն էլ մեծ արժեք ունի ու կգնահատվի Ամենակարող Աստծո կողմից: Հիշենք նաեւ Ավետարանից «Այրի կնոջ լուման»: Հռիփսիմե մայրիկի հույսն Աստված էր: Եկեք մենք էլ մեր հույսը դնենք Աստծո վրա եւ մեր խղճին հակառակ գործեր չանենք: Աստծո մոտ ավելի ընդունելի են սրտանց ու հավատով կատարված, թեպետ եւ աննշան բարի գործերը: Նա չի նայում երկար աղոթքին, այլ՝ սրտին:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները