Երանի՜ այն սերնդին, որ կստանա հատուցումը եւ ձեռք կբերի ամբողջական Հայաստանը:

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍԿ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

     
   

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 8 (284), օգոստոս 2023 թ.  


 

       

«ԵՐԱՆԻ ԱՅՆ ԾԱՌԱՆԵՐԻՆ, ՈՐՈՆՑ ԱՐԹՈՒՆ
ԿԳՏՆԻ ՏԵՐԸ, ԵՐԲ ԳԱ»
ՈՒԽՏԱՎՈՐՆԵՐԸ ՅՈԹԸ ՍՐԲԱՎԱՅՐՈՒՄ

արդու հոգին կարիք ունի Աստծով լցվելու, զորանալու եւ արդարանալու: Դա է, որ քրիստոնյայի կյանքը վերածում է ձգտումի ու ճիգի՝ հանուն արդարության: Այս վիճակին է Հիսուս երանի տալիս:

Այո՛, երանի նրանց, ովքեր ապրում են արդարության տագնապը, որ մարդուն ազնվացնում է եւ առաջնորդում աստվածահաճո կյանքի: Այս հավատքով առաջնորդվելով եւ աղոթքն ուղեկից դարձնելով՝ հուլիսի 15-ին մի խումբ ուխտավորներ, ստանալով Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությունը, նախաձեռնությամբ Զարիկ Իգիթյանի եւ Ժաննա Խաչատրյանի, հավատով լի եւ հույսով լեցուն, ուխտագնացության մեկնեցին Սպիտակ-Ստեփանավան-Տաշիր երթուղով:

Առաջին ուխտատեղին Գարգառի 19-րդ դարի Ս. Հովհաննես եկեղեցին էր՝ կառուցված սեւ սրբատաշ քարերով: Այն բազիլիկ է ու շատ գեղեցիկ: Ուխտավորներն այստեղ խնկարկեցին եւ աղոթք բարձրացրին առ Աստված:

Երկրորդ կանգառը Լեջանի 5-րդ դարի Ս. Կարմիր Կիրակի եկեղեցին էր: Այն վերանորոգվել է 2019 թվականին: Այստեղ բարեպաշտ հավատացյալները մոմեր վառեցին եւ աղոթք առաքեցին առ Երկնային Հայրը:

Հաջորդ ուխտատեղին Ագարակի՝ 1812 թվականին կառուցված, Ս. Աստվածածինն էր: Այստեղ եւս ուխտավորները խնկաբույր աղոթք բարձրացրին առ Աստված եւ ուղղվեցին դեպի Տաշիրի Ս. Սարգիս եկեղեցի, որ կառուցվել է 2000 թվականին՝ Սամվել Կարապետյանի մեկենասությամբ եւ օծվել ձեռամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Այցելուներն աղոթեցին շքեղ տաճարի հոյակերտ կամարների ներքո՝ հայցելով Տիրոջ Ս. Աջի հովանավորությունը: Այնուհետեւ եղան նաեւ 5-րդ դարի Ս. Աստվածածին կաթոլիկ եկեղեցում:

Հաջորդ հանգրվանն Ուրասարի Ս. Աստվածածնի Գոտու ռուս ուղղափառ եկեղեցին էր: Այն կառուցվել է 1855 թվականին եւ վերակառուցվել 2018-ին, Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի երջանկահիշատակ Առաջնորդ Տ. Սեպուհ արքեպս. Չուլջյանի աջակցությամբ: Այստեղ ուխտավորները վառեցին իրենց հավատքի մոմերը, խնկարկեցին ու աղոթք բարձրացրին առ Աստված:

Վերջին հանգրվանը 5-րդ դարի Կամակատար մատուռն էր: Այցելուները, մատուռի հոգեւոր հովիվ Տ. Սողոմոնի հետ, երգեցին հոգեպարար շարականներ, աղոթք առաքեցին առ Ամենագութ Բարձրյալը, եւ, ստանալով Տեր Հոր հայրական օրհնությունը, զորացած հոգով բռնեցին տունդարձի ճանապարհը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԼԻԶԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները