ԳՅՈՒՏ
ԳՈՏՎՈ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ
կեղեցական
պաշտամունքի մեջ Աստվածամայրը ոչ միայն բոլոր սրբերից, այլեւ հրեշտակներից
էլ բարձր է դասվում: Քրիստոսից եւ խաչից հետո նա ունի ամենաբարձր
պատիվն ու տեղը:
Հայ Առաքելական Ս. Եկեղեցին իր տոնացույցում մեծ տեղ է հատկացրել
Ս. Մարիամ Աստվածածնին: Տիրամայրը, որպես Աստվածորդու առջեւ մեծագույն
բարեխոս, իր ուրույն տեղն ունի յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում:
Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին հավասարապես ընդունում է Աստվածածնի
կյանքի հետ կապված այս ավանդական տվյալները եւ հիշատակում տարեկան
տոնախմբություններով: Պատմական ավանդությունը վկայում է, որ Մարիամ
Աստվածածնին նվիրված տոները հաստատվել են 5-րդ դարից սկսած: Մեր
եւ Քրիստոնեական մյուս Եկեղեցիներում հիշատակվող Սուրբ Աստվածածնի
գոտու գյուտին նվիրված տոնի հիմքում ընկած են իշխանության, խոնարհության,
անարատ հղիության, հավատարմության ու ողջախոհության իմաստները:
Աստվածամայրն իր Որդու առջեւ համայն աշխարհի ամենամեծ բարեխոսն է:
Նրա բարեխոսությունը հայցելով է սկսվում Ս. Պատարագի արարողությունը,
բազում աղոթքներ, անմիջականորեն ուղղված են նրան՝ որպես Աստվածորդուն
ամենամերձ եւ իր գթառատությամբ մեզ ամենից շատ անսացող սուրբ անձնավորության:
Աստվածամորը նվիրված տոներից է նրա գործածած գոտու գյուտի հիշատակությունը:
Գոտին, որպես չարխափան հուռութ եւ պահպանիչ թալիսման, օգտագործվել
է շատ ժողովուրդների, ինչպես եւ հայերի մոտ: Արկադիոս կայսեր օրոք
(395-408 թթ.) Երուսաղեմում գտնվեց Ս. Աստվածածնի գոտին եւ հատուկ
ուշադրությամբ ու հարգանքով տարվեց Պոլիս, ուր հավատացյալները երկյուղածությամբ
ընդառաջ գնացին եւ պատվով ու հարգանքով այն զետեղեցին եկեղեցում:
Հետագայում՝ 1774 թվականին, երջանկահիշատակ Սիմեոն Երեւանցի Կաթողիկոսն
իր հրատարակած օրացույց մուծեց «Գյուտ գոտվո» տոնը, որը եւ Հայ Առաքելական
Եկեղեցու տոնակարգի մաս կազմեց:
ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ
Օգոստոսի 27-ին՝ Ս. Աստվածածնի գոտու գյուտի տոնի ուրախ առիթով,
առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց
Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր
մեր»-ից առաջ, հոգեհույզ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
>>>
|
|