Սէրը, ոսկի կամուրջի մը պէս, երկինքը երկրին
կը կապէ,
զԱստուած կ’իջեցնէ երկիր
եւ մարդը կը բարձրացնէ երկինք..
.

ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար

 


Մանուկներին
 

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

 

   
    Ի Տարի, Թիվ 06 (234), հունիս 2019 թ.  
   
 
       

ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ ԺՈՂՈՎ
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Հունիսի 19-ից 20-ը Մայր Աթոռ Սուրբ
Էջմիածնում, նախագահությամբ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ
Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն
Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ
Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով,
որը բացվեց Նորին Սրբության ողջույնի
եւ օրհնության խոսքով:
Նիստերը, որպես ատենապետ, վարեցին
Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական
պատվիրակ Տ. Խաժակ արքեպս.
Պարսամյանը եւ Տավուշի թեմի
Առաջնորդ Տ. Բագրատ եպս. Գալստանյանը:

>>>


 

ՕԾՎԵՑ ՋՐԱՓԻԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ
ԵԿԵՂԵՑՈՒ ԶԱՆԳԸ

Հունիսի 1-ին, ձեռամբ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի, հանդիսավորաբար օծվեց Ջրափի համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգը: >>>



ՆՇՎԵՑ ԿԱԹՈՂԻԿԵ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏՈՆԸ

Հունիսի 23-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը:
Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբանությունը, գլխավորությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: >>>



ՀՈԳԵԳԱԼՍՏՅԱՆ ՏՈՆԸ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔՈՒՄ

Նոր Կտակարանում հրաշալի երեւույթների ու դեպքերի ոսկեհուռ շղթան ամբողջացնում է Հոգեգալստյան դրվագը: Ճշգրտված թվականով այն պատահել է 30 թ. մայիսի 28-ին: >>>




«ԳԵՂԵՑԿՈՒԹԻՒՆՔ ՄԱՐՄՆԱՒՈՐ ՊԱՅԾԱՌՈՒԹԵԱՆ ՁԵՐՈՅ
ՅԻՄԱՐԵՑՈՅՑ ԶԹԱԳԱՒՈՐՆ»
ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՀՌԻՓՍԻՄԵ ՄԱՏՈՒՌՈՒՄ

Ամեն տարի՝ Հոգեգալստյան տոնից մեկ շաբաթ անց, երկուշաբթի եւ երեքշաբթի օրերին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Հռիփսիմյան եւ Գայանյան կույսերի հիշատակի զույգ տոները: >>>




ՀԱՄԱՅՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՊԱՏՐԻԱՐՔԱԿԱՆ
ԷԿԶԱՐԽԻ ԱՅՑԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄ

Համայն Բելառուսի Պատրիարքական Էկզարխ, Մինսկի եւ Զասլավի միտրոպոլիտ Նորին Սրբազնություն Պավելը Հայաստան էր ժամանել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով եւ, լինելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հյուրը, ծանոթացավ Հայոց Եկեղեցու կյանքին, կրթական ու սոցիալական ծրագրերին, ինչպես նաեւ այցելեց տարբեր վանքեր ու պատմական վայրեր: >>>



«ՀԱՄԲԵՐԵԼՈՎ ՀԱՄԲԵՐԻ ՏԵԱՌՆ ԵՒ ՆԱՅԵՑԱՒ
ԱՌ ԻՍ ԵՒ ԼՈՒԱՒ ԱՂՕԹԻՑ ԻՄՈՑ»
ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ
ԵԿԵՂԵՑՈՒՄ

Հայոց երկրորդ Լուսավորիչ Գրիգորի աստվածաշնորհ գործունեության, համազգային մկրտության, քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու իրողության հետ կապված տոները առանձնակի նվիրականություն ունեն Հայ Եկեղեցու համար, որովհետեւ նրանց խորհրդով մեկ անգամ եւս զգալի են Աստծո ներկայությունը հայոց մեջ, Աստծո շնորհը հայ ժողովրդին եւ Բարձրյալի հանդեպ վերջինիս հավատի կենդանացնող ու փրկարար զորությունը: >>>




ՀՅՈՒՐԵՐ, ՈՐ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ

«Այստեղ հավաքվել են մարդիկ, ովքեր ցանկանում են փոխել աշխարհը: Շատ եմ տպավորվել, այնքան շատ ծրագրեր եք իրականացնում»,-այսպիսին էին տպավորիչ խոսքերը Տ. Անդրեաս քահանա Մաուրերի, ով հունիսի 17-ին այցելել էր Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոն :>>>



ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆԸ ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲՈՒՄ

Սուրբ Հարությունից քառասուն օր հետո՝ մայիսի 31-ի հինգշաբթի օրը, Հայաստանյայց Եկեղեցին տոնախմբեց մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը, որը եզրափակումն է Աստվածորդու երկրավոր առաքելության: :>>>



«ՀԵՔԻԱԹ» ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆԸ ՎԵՑ ՏԱՐԵԿԱՆ Է

Շիրակի թեմի սոցիալ- կրթական կենտրոնի «Հեքիաթ» նախակրթարանը «ծնվեց» վեց տարի առաջ՝ հունիսի 3-ին: >>>



ԵՂԻՐ ԵՎ ՄՆԱ ՀԱՎԱՏԱՐԻՄ ԱՍՏԾՈՒՆ,
ՈԽՏԻ ԺՈՂՈՎՈՒՐԴ

Յուրաքանչյուր հայ քրիստոնյա քաջ գիտակցում է, որ իր կյանքը չի սահմանափակվում այս աշխարհով, եւ գիտի, որ իր ճամփան եկեղեցու միջոցով է ընթանում դեպի երկնային Երուսաղեմ: Մարդ արարածը երկնային թագավորությանը հասնելու ճանապարհին մի ուխտավոր է, եւ իր ուխտագնացությունը պահում է իրեն հավիտենական երդման, դաշինքի, Ամենաբարձրյալին հասնելու առաջընթացի մեջ: >>>


ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ ԼՈՒՅՍ ԵՂԻՐ

Մթնեց: Մարդը մի փոքրիկ մոմ վերցրեց ու սկսեց երկար պտուտակաձեւ աստիճաններով վեր բարձրանալ:

- Ո՞ւր ենք գնում,- հարցրեց մոմը: >>>



ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԹԵՄ

Ապրիլի 28-ին՝ Կրկնազատկի տոնի ուրախ առիթով, Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությամբ, Ս. Յոթվերք եւ Ս. Հակոբ եկեղեցիների մի խումբ հավատացյալներ, նախաձեռնությամբ Զարիկ Իգիթյանի, Ժաննա Խաչատրյանի, Ռիմա Բարինյանի եւ Թամարա Սարգսյանի, ուղեւորվեցին Արագածոտնի մարզի Մուղնի գյուղ, ուր գտնվում է Ս. Գեւորգ եկեղեցին: >>>



2 հունիսի - Երկրորդ Ծաղկազարդ: Ս. Յոթվերք առաջնորդանիստ մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը: >>>

     
         


 

 

   

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները 

      Մեր հասցեն` ք. Գյումրի, Շիրակի թեմի առաջնորդարան: Հեռախոս` 5-37-77, Էլ.փոստ՝v.mariam@mail.ru
Գլխավոր խմբագիր` Մարիամ Վարդանյան, ձեւավորող` Թութունջյան Է.
Copyright S.Yotverk