Սէրը, ոսկի կամուրջի մը պէս, երկինքը երկրին
կը կապէ,
զԱստուած կ’իջեցնէ երկիր
եւ մարդը կը բարձրացնէ երկինք..
.
 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 06 (234), հունիս 2019 թ.  


 

       

«ՀԵՔԻԱԹ» ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆԸ ՎԵՑ ՏԱՐԵԿԱՆ Է

իրակի թեմի սոցիալ- կրթական կենտրոնի «Հեքիաթ» նախակրթարանը «ծնվեց» վեց տարի առաջ՝ հունիսի 3-ին:

Նվիրյալ աշխատակիցների ու հոգատար վերաբերմունքի շնորհիվ, ինչպես ժողովուրդն է ասում, հորով-մորով մեծացավ, ունեցավ դժվարին օրեր, բայց կարողացավ ամուր ու աներեր քայլերով առաջ ընթանալ:

Վեց տարեկան «Հեքիաթ»-ն ապահովում է նախադպրոցական տարիքի երեխաների խնամքը, դաստիարակությունը, ուսուցումն ու առողջ, էկոլոգիապես մաքուր սնունդը:

Իհարկե, այս հարցում մեծ է ընտանիքի անդամ «Focus on Children Now»-ի աջակցությունը, որը թեւ ու թիկունք կանգնեց մեր նորածին երազանքին: «Հեքիաթ» նախակրթարանի ծննդյան օրը նշեցինք յուրօրինակ բաց դասով, որը կազմակերպել էր ընկեր Էմիլյան:

Մեր «Հեքիաթ»-ի հերոսները ռուսերենի իրենց իմացությամբ զարմացրին բոլորիս: Սաները ռուսերենով հաշվեցին, մրգերի ու բանջարեղենի անունները նշեցին, նույնիսկ նախադասություններ կազմեցին:

Փոքրիկները պատրաստել էին նաեւ անակնկալ՝ հեքիաթի ռուսերեն բեմականացում ու երգեր:

Հպարտանում ենք, երբ մեր վեց տարեկան «Հեքիաթ»-ը ոչ միայն դաստիարակում, այլեւ գիտելիքներով է զինում մանուկներին:

Հեքիաթային այս միջավայրի համար շնորհակալ ենք մեր բարերարներին՝ «Focus on Children Now»-ին, նախակրթարանի բոլոր աշխատակիցներին՝ այս տարիների ընթացքում աշխատած դաստիարակներին, խոհարարներին, մաքրության պատասխանատուներին, ինչպես նաեւ այն բոլոր կամավորներին, ովքեր, սրտացավ ու հոգատար վերաբերմունքով, կարողացել են նեցուկ լինել:

ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները