Սէրը, ոսկի կամուրջի մը պէս, երկինքը երկրին
կը կապէ,
զԱստուած կ’իջեցնէ երկիր
եւ մարդը կը բարձրացնէ երկինք..
.
 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 06 (234), հունիս 2019 թ.  


 

       

ՀՅՈՒՐԵՐ, ՈՐ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ

յստեղ հավաքվել են մարդիկ, ովքեր ցանկանում են փոխել աշխարհը: Շատ եմ տպավորվել, այնքան շատ ծրագրեր եք իրականացնում»,-այսպիսին էին տպավորիչ խոսքերը Տ. Անդրեաս քահանա Մաուրերի, ով հունիսի 17-ին այցելել էր Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոն:

Տ. Անդրեաս քահանա Մաուրերը, լինելով Գերմանիայի «Paulinenpflege Winnenden» կազմակերպության խորհրդի անդամ, փորձում է օգնել, հոգեւոր աջակցությամբ նեցուկ լինել կարիքավորներին: Նշենք, որ «Paulinenpflege Winnenden» կազմակերպությունը հիմնվել է 1823 թվականին եւ օգնության ձեռք է մեկնում հաշմանդամություն ունեցող անձանց, փախստականներին ու սոցիալապես անապահովներին:

Ծանոթանալով սոցիալ-կրթական կենտրոնի գործունեության հետ՝ նա շատ էր տպավորվել կենտրոնի ծառայությունների բազմազանությամբ եւ, կարեւորելով կենտրոնի դերը, մի հանգամանք նշեց. «Աշխարհի ամեն մի անկյունում կան մարդիկ, ովքեր զգում են օտար ու հարազատ բարեկամի կարիք, իսկ այդ բարեկամները աշխարհի տարբեր անկյուններում ապրող բարերարներն են, ովքեր, ձեռք-ձեռքի տալով, պետք է պաշտպանեն նրանց»:

Տեր Անդրեասը կենտրոն էր այցելել տիկնոջ հետ, ով նույնպես տպավորվել էր Շիրակի թեմում իրականացվող աշխատանքների ծավալով ու նաեւ զարմացել, թե ինչպես են սուղ միջոցներով կարողանում այդքան մարդու կարեկից լինել ու աջակցել ոչ միայն հոգեպես, այլեւ նյութապես՝ հոգալով երեխաների սննդի ու հագուստի հետ կապված հարցերը, միաժամանակ նաեւ բազմազավակ ու միայնակ մայրերին լինել ապավեն ու կարեկից:

ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները