Սէրը, ոսկի կամուրջի մը պէս, երկինքը երկրին
կը կապէ,
զԱստուած կ’իջեցնէ երկիր
եւ մարդը կը բարձրացնէ երկինք..
.

   
 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 06 (234), հունիս 2019 թ.  


 

       

ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ ԺՈՂՈՎ ՄԱՅՐ ԱԹՈՌ
ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

ունիսի 19-ից 20-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով, որը բացվեց Նորին Սրբության ողջույնի եւ օրհնության խոսքով:

Նիստերը, որպես ատենապետ, վարեցին Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տ. Խաժակ արքեպս. Պարսամյանը եւ Տավուշի թեմի Առաջնորդ Տ. Բագրատ եպս. Գալստանյանը:

Երկօրյա աշխատանքի ընթացքում քննության առնվեցին առաջիկա Ազգային-եկեղեցական ժողովի կազմակերպմանը, հայրենիքում ու սփյուռքում ազգային-եկեղեցական կյանքին առնչվող մի շարք հարցեր:

Մասնավորապես անդրադառնալով 2020 թվականին գումարվելիք Ազգային-եկեղեցական ժողովին` ԳՀԽ անդամները լսեցին, ժողովի օրակարգի հարցերի նախապատրաստման նպատակով ստեղծված, յոթը հանձնախմբերի աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկույցները, որոնք ներկայացրեցին թեմական եւ ծխական կյանքի կազմակերպման հանձնախմբի համաատենապետ Տ. Սեպուհ արքեպս. Չուլջյանը, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու կրթադաստիարակչական առաքելության հանձնախմբի ատենապետ Տ. Աբրահամ արքեպս. Մկրտչյանը, սոցիալական ծառայության հանձնախմբի ատենապետ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը, Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման եւ ազգային ինքնության պահպանության գործում Հայաստանյայց Եկեղեցու առաքելության հանձնախմբի ատենապետ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը, քրիստոնեական արժեհամակարգին նետված մարտահրավերների հանձնախմբի ատենապետ Տ. Բագրատ եպս. Գալստանյանը, հոգեւորականաց պատրաստության հանձնախմբի քարտուղար Տ. Գարեգին վրդ. Համբարձումյանը եւ Հայաստանյայց Եկեղեցու ֆինանսատնտեսական վիճակի բարելավման հանձնախմբի ատենապետ Տ. Մուշեղ եպս. Բաբայանը:

Քննարկելով ներկայացված զեկույցները եւ կատարելով անհրաժեշտ թելադրություններ` Գերագույն հոգեւոր խորհրդի անդամները, Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ, բարձրորեն գնահատեցին հանձնախմբերի կողմից կատարված աշխատանքը: Հայրենիքի եւ սփյուռքի հոգեւորական եւ աշխարհական ներկայացուցիչներից կազմված հանձնախմբերը կշարունակեն լրամշակել Ազգային-եկեղեցական ժողովի օրակարգային հարցերը եւ դրանց շրջանակներում քննվելիք փաստաթղթերը:

Ժողովականները լսեցին Մայր Տաճարի վերանորոգության ընթացքի մասին զեկույցը, որը ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպս. Բաբայանը: Տեղեկացվեց նաեւ, Մայր Տաճարի ամրակայման ու հիմնանորոգության աշխատանքների իրականացմանն ի նպաստ, Սուրբ Էջմիածնի Կաթողիկեի առաջիկա տոնին մեկնարկող համազգային հանգանակության ծրագրի մասին, որը համակարգվելու է Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից՝ գլխավորությամբ ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի Առաջնորդ Տ. Հովնան արքեպս. Տերտերյանի: Ծանուցվեց հաստատված հոգաբարձուների պատվո հանձնախմբի եւ գործադիր մարմնի մասին:

ԳՀԽ անդամները ողջունեցին ձեռնարկված քայլերը` կարեւորելով յուրաքանչյուր հայորդու մասնակցությունն ու ներդրումը համայն հայության Սրբություն Սրբոցի վերանորոգության ու բարեզարդ պահպանման գործում:

Ժողովին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպս. Խաչատրյանը տեղեկություններ փոխանցեց Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հարաբերությունների հարցերով աշխատանքային խմբի առաջին հանդիպման ու նախաձեռնված համատեղ քննարկումների մասին` իրազեկելով, որ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով` գործակցային ոգով լուծումներ ապահովելու Եկեղեցու կյանքում առկա զանազան խնդիրներին:

Ժողովին անդրադարձ կատարվեց նաեւ Եկեղեցու կանոնական ու կանոնադրական մի շարք հարցերի:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները