Սէրը, ոսկի կամուրջի մը պէս, երկինքը երկրին
կը կապէ,
զԱստուած կ’իջեցնէ երկիր
եւ մարդը կը բարձրացնէ երկինք..
.
 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 06 (234), հունիս 2019 թ.  


 

       

ԵՂԻՐ ԵՎ ՄՆԱ ՀԱՎԱՏԱՐԻՄ ԱՍՏԾՈՒՆ, ՈԽՏԻ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ուրաքանչյուր հայ քրիստոնյա քաջ գիտակցում է, որ իր կյանքը չի սահմանափակվում այս աշխարհով, եւ գիտի, որ իր ճամփան եկեղեցու միջոցով է ընթանում դեպի երկնային Երուսաղեմ: Մարդ արարածը երկնային թագավորությանը հասնելու ճանապարհին մի ուխտավոր է, եւ իր ուխտագնացությունը պահում է իրեն հավիտենական երդման, դաշինքի, Ամենաբարձրյալին հասնելու առաջընթացի մեջ:

Մայիսի 30-ին՝ Համբարձման տոնի ուրախ առիթով, Ս. Յոթվերք եկեղեցու մի խումբ ուխտավորներ, նախաձեռնությամբ Ռիմա Բարինյանի, Ժաննա Խաչատրյանի եւ Զարիկ Իգիթյանի, այցելեցին Գեղարդավանք:

Առաջին ուխտատեղին, ուր եղան ուխտավորները եւ ներկա գտնվեցին մատուցվող Սուրբ Պատարագին, Կոտայքի մարզի Գեղարդավանքն էր: Այն գտնվում է Գառնի գյուղից հյուսիս-արեւելք, Ազատան գետի Գողթ վտակի ձորալանջին: Հիմնել է մեր հավատո հայրը՝ Ս. Գրիգոր Լուսավորիչը, IV դարասկզբին: Գեղարդավանքը հայոց վանական համալիրների շարքում բացառիկ տեղ է գրավում ճարտարապետական լուծումների շնորհիվ: Կոչվում է նաեւ Այրիվանք, քանզի վիմափոր խցերից մեկում է ապրել 13-րդ դարի անվանի պատմաբան Մխիթար Այրիվանցին, իսկ Գեղարդ անվանումն է ստացել, որովհետեւ այստեղ է պահվել Տիրամուխ Գեղարդը: Գլխավոր կաթողիկեն կառուցվել է 1215 թ., երբ Գեղարդը պատկանում էր Զաքարյանների տոհմին: Պռոշ իշխանն այստեղ է կառուցել նաեւ իր որդի Պապիկի ու կնոջ՝ Ռուզաքանի դամբարանը:

Այրիվանքում օրվա պատարագիչն էր վանահայր Տ. Կյուրեղ վրդ. Դավիդյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհրդին համահունչ քարոզ խոսեց պատարագիչ Հայր Սուրբը:

Հաջորդ հանգրվանը 19-րդ դարի Ս. Պողոս եւ Ս. Պետրոս եկեղեցին էր: Այստեղ ուխտավորները երգեցին շարականներ, վառեցին մոմեր:

Երրորդ ուխտատեղին Նոր Գյուղի Ս. Աստվածածիններ էր: Վերջին հանգրվանը Աբովյանի Ս. Հովհաննես նորակառույց եկեղեցին էր: Այստեղ եւս բոլորը համատեղ աղոթեցին՝ Բարձրյալից հայցելով զորավիգ լինել հայոց հինավուրց աշխարհին եւ Եկեղեցուն, իսկ երեկոյան, գոհ սրտով, սաղմոսասացությամբ եւ մեծախորհուրդ շարականների երգեցողությամբ, բռնեցին տունդարձի ճամփան:

Հիրավի յուրաքանչյուր ուխտագնացություն հավատքի վերահաստատում է ու մի նոր օրհնություն ուխտավորի կյանքի ճանապարհին:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՄԱՐԻԱՄ ՔԱՂՑՐԻԿՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները