Սէրը, ոսկի կամուրջի մը պէս, երկինքը երկրին
կը կապէ,
զԱստուած կ’իջեցնէ երկիր
եւ մարդը կը բարձրացնէ երկինք..
.
 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 06 (234), հունիս 2019 թ.  


 

       

«ԳԵՂԵՑԿՈՒԹԻՒՆՔ ՄԱՐՄՆԱՒՈՐ ՊԱՅԾԱՌՈՒԹԵԱՆ ՁԵՐՈՅ
ՅԻՄԱՐԵՑՈՅՑ ԶԹԱԳԱՒՈՐՆ»
ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՀՌԻՓՍԻՄԵ ՄԱՏՈՒՌՈՒՄ

«Փեսային Քրիստոսի մարմնացեալ,
Անապակ կուսութեամբ հարսնացեալ,
Յառագաստ անմատոյց բազմեցեալ,
Հրեշտակ հրաշագեղ Հռիփսիմէ»:
                                      ՇԱՐԱԿՆՈՑ

մեն տարի՝ Հոգեգալստյան տոնից մեկ շաբաթ անց, երկուշաբթի եւ երեքշաբթի օրերին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Հռիփսիմյան եւ Գայանյան կույսերի հիշատակի զույգ տոները: Մեր Եկեղեցու Հայրերի կողմից այս կույսերի հիշատակի տոներն առանց խորհրդի չէ, որ կարգվել են Հոգեգալստյան տոնից հետո: Եթե Հոգեգալստյան դեպքի հիշատակումով նշում ենք նաեւ Քրիստոսի Ընդհանրական Եկեղեցու ծնունդը, ապա Ս. Գրիգոր Լուսավորչի՝ վիրապից ելքի հիշատակմամբ նախապատրաստվում ենք նշել մեր ազգային Հայ Առաքելական Ե կեղեցու ծնունդը, ինչի համար, աստվածային անքննելի կամքով, նահատակվեցին այս օտարազգի, բայց մերը դարձած Սրբուհիները:

Հայաստան եկած Հռիփսիմյան կույսերի խումբը փաստեց, որ քրիստոնեությունը խիզախների կրոն է, եւ ուժն ու հեթանոսական խավարի բռնությունն ամեն ինչ չէ, որ կարող են հաղթահարել եւ հարստությունն ու փառքը ոչինչ են այն մեծագույն փառապսակի հանդեպ, որ Տերն է տալիս յուրայիններին: Անշուշտ, «ժամանակի հոսքը չի նսեմացրել նրանց գործի արժեքը, քանզի նահատակների արյունը Եկեղեցու սերմն է» (Տերտուղիանոս): Այդ արյամբ սերմանվածը մեր ողջ եկեղեցին է, որ այսօր ապրում է մերօրյա նահատակների կենդանի մարտիրոսությամբ, իսկ այդ նահատակության քարեղեն վկայությունը՝ նրանց արյամբ սրբված հողի վրա կառուցված հոյաշեն վանքերը:

Հռիփսիմյանց կույսերի անկոտրում կամքը նրանց առաջնորդեց դեպի երկնքի արքայության լուսավոր թագն ու պսակը: Միանշանակ, այսօրվա մեր տոնելի սրբուհին ընդունեց աստվածային ճշմարտությունը, ապրեց այդ ճշմարտությամբ եւ իր կյանքով իսկ վկայեց այդ ճշմարտությունը: Բարեպաշտ կույսերը մնացին հավատարիմ հարսները Քրիստոսի, զանազան փորձություններն ու պես-պես տանջանքները դիմագրավելով՝ անթառամ պսակի արժանացան: Նրանք, իրենց վարդաբույր արյունը հեղելով, մեր երկրում քրիստոնեության տարածման նախակարապետները հանդիսացան:

Ուրեմն՝ կարեւորն Աստվածային նախախնամության առջեւ խոնարհվելն է ու Աստվածային օրենքը սիրով կատարելը, որովհետեւ Ավետարանն ասում է՝ ոչ թե ահից պետք է օրենքը կատարենք, այլ՝ խղճմտանքից, սիրուց, քանզի Տերն այդպես է ցանկանում: Որքան երջանիկ պետք է լինենք մենք իբրեւ ժողովուրդ, որ քրիստոնեությունն ընդունելու այս ճանապարհն ենք անցել:

ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ

Հունիսի 17-ին մարդաշատ էր մատուռը: Բարեպաշտ գյումրեցիներն ի մի էին եկել՝ ներկա գտնվելու, ի հշատակ Ս. Հռիփսիմյանց նահատակ կույսերի, մատուցվելիք ուխտի Սուրբ Պատարագին: Օրվա պատարագիչն էր աղոթատան հոգեւոր հովիվ Տ. Արսեն ավագ քհն. Սիմոնյանը:

Սուրբ Պատարագի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ. «Ոչ թե օրենքը լսողները պետք է արդարանան Աստծուց, այլ օրենքը կատարողները» բնաբանով, օրվան պատշաճող քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը: Սրբազան արարողակարգին ներկա գտնվողները ստացան Սուրբ Հաղորդություն:

Արդ՝ երանելի Սրբուհիներ, հրավիրված ի սկզբանե եւ ընտրված որովայնից, սպասավորներ, բարեկամներ ու խաչազգեստ վկաներ Աստվածորդու, բարեխոսեք Տիրոջ առջեւ մեզ համար:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները