Սէրը, ոսկի կամուրջի մը պէս, երկինքը երկրին
կը կապէ,
զԱստուած կ’իջեցնէ երկիր
եւ մարդը կը բարձրացնէ երկինք..
.
 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 06 (234), հունիս 2019 թ.  


 

       

ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆԸ ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲՈՒՄ

ուրբ Հարությունից քառասուն օր հետո՝ մայիսի 31-ի հինգշաբթի օրը, Հայաստանյայց Եկեղեցին տոնախմբեց մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը, որը եզրափակումն է Աստվածորդու երկրավոր առաքելության:

Հարուցյալ Քրիստոս այդ քառասուն օրերի ընթացքում չդադարեց քարոզել: Աշակերտների, մոր եւ յուղաբեր կանանց հետ հանդիպումների ժամանակ Նա միշտ խոսում էր Երկնավոր Արքայությունից, հուսադրում, քաջալերում ու մխիթարում, որպեսզի Իր համբառնալու պատճառով չտրտմեն: Հիսուս նրանց մեջ սերմանեց նաեւ համբերություն եւ արիություն. համբերություն՝ հույսով սպասելու Նրա նախապես տված խոստման իրագործմանը. «Եթե ես գնամ, ձեզ համար տեղ կպատրաստեմ, դարձյալ կգամ եւ ձեզ կվերցնեմ ինձ մոտ, որպեսզի ուր ես եմ, այնտեղ նաեւ դուք լինեք» (ՀՈՎՀ. ԺԴ 3), եւ արիություն՝ ընդդեմ գալիք փորձությունների, որպեսզի կարողանան աներկյուղ քարոզել Ավետարանը:

ՀԱՄԲԱՐՁՄԱՆ Ս. ՊԱՏԱՐԱԳ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 31-ին մարդաշատ էր Անի թաղամասի Սուրբ Հակոբ եկեղեցին: Հավատացյալները, հոծ բազմությամբ, առավոտյան ներկա գտնվեցին մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագին: Պատարագիչն էր Տ. Ռուբեն քհն. Գասպարյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ քարոզ խոսեց եւ տոնի խորհուրդը մեկնեց պատարագիչ Տեր Հայրը:

Համբարձման տոնը ժողովրդին հայտնի է նաեւ «Վիճակ» կամ «Ջանգյուլում» անուններով: Ս. Հակոբ եկեղեցու կիրակնօրյայի ուսուչուհի Սեդա Մարտիրոսյանի նախաձեռնությամբ եկեղեցու կիրակնօրյայի եւ մշակութային բաժնի սաները Համբարձման տոնախմբության համար մեկնեցին Շիրակի մարզի Թուխ Մանուկ կոչվող սրբատեղի՝ բնության գրկում այն ավելի հետաքրքիր անցկացնելու համար:

Ամեն տարվա նման՝ համբարձման տոնի նախորդ օրը, աղջիկները ծաղիկներ էին հավաքել եւ յոթն աղբյուրից ջուր վերցրել: Ջրով սափորը գիշերը թողել էին լուսնի լույսի տակ, որպեսզի ծածկվի համբարձման այգաբացի ցողով:

Արտաշես սրկ. Աջապահյանի առաջնորդությամբ Տերունական աղոթքով ազդարարվեց տոնախմբության սկիզբը: Ազգային պարն ու երգը փոխարինում էին մեկը մյուսին: Այնուհետեւ բոլորը նստեցին շրջանաձեւ, եւ սկսվեց վիճակահանությունը:

Վիճակ գցելու ավանդությունը զուգորդվում է Համբարձման տոնի հետ. երբ Հուդան, դավաճանության պատճառով, դուրս մնաց Առաքյալների շարքից, վերջիններս, իրենց թիվը կրկին տասներկու դարձնելու համար, վիճակ գցեցին երկու արժանավորների՝ Հովսեփ Բարսաբայի ու Մադաթիայի միջեւ եւ աղոթելով ասացին. «Տե՛ր, Դու որ գիտես բոլորի սրտերը, ցույց տուր այս երկուսից մեկին, որին ընտրեցիր, որպեսզի առնի վիճակն այն պաշտոնի եւ առաքելության, որից Հուդան ընկավ՝ իր տեղը գնալու համար»:

ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները