Սէրը, ոսկի կամուրջի մը պէս, երկինքը երկրին
կը կապէ,
զԱստուած կ’իջեցնէ երկիր
եւ մարդը կը բարձրացնէ երկինք..
.
 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 06 (234), հունիս 2019 թ.  


 

       

«ՀԱՄԲԵՐԵԼՈՎ ՀԱՄԲԵՐԻ ՏԵԱՌՆ ԵՒ ՆԱՅԵՑԱՒ ԱՌ ԻՍ
ԵՒ ԼՈՒԱՒ ԱՂՕԹԻՑ ԻՄՈՑ»
ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑՈՒՄ

«Արդ՝ ով հայր մեր եւ լուսաւորիչ հոգւոց մերոց, աղաչեմք զքեզ, միաբան ուխտիւք եկեղեցւոյ քո, զի յաւուրս հրաշալւոյ տօնի քո, յատկապէս բարեխօսիցես առ Քրիստոս Աստուածն մեր…»:
ՇԱՐԱԿՆՈՑ

Հայոց երկրորդ Լուսավորիչ Գրիգորի աստվածաշնորհ գործունեության, համազգային մկրտության, քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու իրողության հետ կապված տոները առանձնակի նվիրականություն ունեն Հայ Եկեղեցու համար, որովհետեւ նրանց խորհրդով մեկ անգամ եւս զգալի են Աստծո ներկայությունը հայոց մեջ, Աստծո շնորհը հայ ժողովրդին եւ Բարձրյալի հանդեպ վերջինիս հավատի կենդանացնող ու փրկարար զորությունը: Ագաթանգեղոսը վկայում է, որ Տրդատ Գ Մեծը, Հայաստանում քրիստոնյաներին հալածելիս, Գրիգոր Ա Լուսավորչին, տեւական տանջանքների ենթարկելուց հետո, նետել է Արտաշատի արքունի բանտի՝ մահվան դատապարտվածների գուբը, որ հայտնի էր «վիրապ Արտաշատու» անվամբ:

Թունավոր զեռունների հարեւանությամբ վիրապում Գրիգոր Լուսավորիչը մնաց գրեթե 14 տարի: Նրան կերակրում էր մի այրի կին՝ ամեն օր գաղտնի մի նկանակ նետելով խոր վիհի մեջ: Սուրբն ազատվեց վիրապից Հռիփսիմյանց կույսերի նահատակությունից ինն օր անց: Տրդատ թագավորը հիվանդանավ անբուժելի հիվանդությամբ: Նրա քույրը երազ տեսավ, համաձայն որի Տրդատին կարող էր բուժել միայն խոր վիրապում բանտարկված Գրիգորը: Մարդիկ կարծում էին, թե նա արդեն մահացել է, սակայն երազը, երեք անգամ կրկնվելով, ստիպեց վերջիններիս փորձել ու համոզվել՝ արդյոք Գրիգորը ողջ է, թե ոչ:

Երբ բացեցին գուբը, տեսան, որ Լուսավորիչը ողջ է եւ դուրս բերեցին: Նա աղոթքով բժշկեց Տրդատ թագավորին եւ կազմակերպեց հայոց ամբողջական դարձը: Սուրբ Հայրապետի օրինակով մեկ անգամ էլ համոզվում ենք, որ Տիրոջը հուսացողը կարող է քայլել օձերի ու կարիճների վրայով, ապրել դրանց միջավայրում երկար ժամանակ եւ չվնասվել: Այս օրինակով ամեն մեկս էլ անաղարտ հավատքով կարող ենք վստահել ու ապավինել Փրկչին: Երբ մարդու միտքը լուսավորված է Տիրոջ լույսով, եւ բաց են նրա հոգու աչքերը, ապա վիրապի խավարն ու առանձնությունը նրան չեն վնասի ո՛չ մարմնապես եւ ո՛չ էլ հոգեպես, այլ ընդհակառակը՝ կլցնեն Տիրոջ մշտամնա ներկայությամբ ու աղոթելու ջերմ մղումով:

Սուրբ Գրիգոր Լուսավորչին անվանում են նաեւ «արմատ հաւատոյ»: Անշուշտ, ինչպես ծառի արմատն է կենսահյութ փոխանցում ճյուղերին ու տերեւներին, ճիշտ այդպես էլ Գրիգոր Լուսավորիչը, իբրեւ հավատի ճշմարիտ արմատ, աստվածային շնորհները փոխանցեց հայ ժողովրդին իր եւ իր սերունդների միջոցով: Տիրոջ պատվիրաններին հլու պսակազգյացը, ըստ իմաստունի առակի խոստման, դեպի լույս բերեց Աստծո բազում որդիների:

Հունիսի 22-ին վերստին համահունչ ղողանջեցին հայոց աղոթարանների զանգերը՝ ի լուր ամենքի ավետելով, Ս. Գրիգոր Լուսավորչի Վիրապից ելնելու տոնի ուրախ առիթով մատուցվելիք, Սուրբ եւ անմահ Պատարագի սկիզբը: Սուրբ Պատարագ մատուցվեց նաեւ Գյումրու Սուրբ Աստվածածին եւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներում:

ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՀԱՄԱՆՈՒՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Մեր հավատի հոր՝ Սուրբ Գրիգորի անունը կրող եկեղեցում ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Փավստոս քհն. Սարգսյանը: Այստեղ էին հավաքվել մեծաթիվ հավատավոր գյումրեցիներ՝ ներկա գտնվելու մատուցվելիք ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագին:

Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ ոգեշինիչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՏԱԹԵՎԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները