Սէրը, ոսկի կամուրջի մը պէս, երկինքը երկրին
կը կապէ,
զԱստուած կ’իջեցնէ երկիր
եւ մարդը կը բարձրացնէ երկինք..
.
 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 06 (234), հունիս 2019 թ.  


 

       

ՆՇՎԵՑ ԿԱԹՈՂԻԿԵ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏՈՆԸ

Հունիսի 23-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը:

Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբանությունը, գլխավորությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Օրվա պատարագիչն էր Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Սուրբ Պատարագի արարողությանը ներկա էին հայաստանյան թեմերի առաջնորդները, Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսները, այս օրերին Սուրբ Էջմիածնում գումարված միաբանական հավաքի մասնակիցները, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության եւ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության միաբաններ, Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներ, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, Հայ Եկեղեցու բարերարներ, սփյուռքից ու Հայաստանի տարբեր համայնքներից ժամանած մեծաթիվ ուխտավորներ:

Սուրբ Պատարագի ընթացքում, «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո, Սուրբ Խորան բարձրացվեց եւ Մուշեղ Սրբազանի կողմից ընթերցվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական սրբատառ կոնդակը՝ Մայր Տաճարի հիմնանորոգությանն ու բարեզարդ պահպանությանն ի նպաստ կազմակերպվող համազգային հանգանակության առիթով:

Պատարագի սրբազան արարողության ավարտին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվեց Ս. Էջմիածնի մաղթանք:

Ներկա հավատացյալ ժողովուրդն ու եկեղեցականաց դասն աղոթք բարձրացրին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հարամնա պայծառության, անսասանության եւ հայոց ազգի կյանքում իր սրբազան առաքելության արդյունավորման համար:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները