Սէրը, ոսկի կամուրջի մը պէս, երկինքը երկրին
կը կապէ,
զԱստուած կ’իջեցնէ երկիր
եւ մարդը կը բարձրացնէ երկինք..
.
 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 06 (234), հունիս 2019 թ.  


 

       

ՀՈԳԵԳԱԼՍՏՅԱՆ ՏՈՆԸ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔՈՒՄ

«Լսեցի՛ր ծնունդի մասին,
որպիսությունը մի՛ քննիր,
լսեցի՛ր, որ Սուրբ Հոգին
առաջացել է Հորից, մի՛
հարցրու թե ինչպես,
որովհետեւ քննելը
հանդգնություն է, հավատալը բարեպաշտություն
եւ ճանաչելը հավիտենական կյանք»:
                                                                       ԴԻՈՆԻՍՈՍ ԱՍՏՎԱԾԱԲԱՆ

որ Կտակարանում հրաշալի երեւույթների ու դեպքերի ոսկեհուռ շղթան ամբողջացնում է Հոգեգալստյան դրվագը: Ճշգրտված թվականով այն պատահել է 30 թ. մայիսի 28-ին:

Հրեական Պենտեկոստեի տոնակատարության օրը, որ զուգադիպությամբ համընկավ Քրիստոսի Հարության հիսուներորդ օրվա հետ, ինչպես խոստացել էր Տերն Իր աշակերտներին. «Եվ ահա ես ուղարկում եմ ձեզ իմ Հոր խոստումը…» (Ղուկ. ԻԴ 49), Սուրբ Հոգին իջավ նրանց վրա՝ օժտելով վերջիններիս Իր պարգեւներով ու զորությամբ, որպեսզի կարողանան Տիրոջ մասին վկայությունը տանել մինչեւ աշխարհի ծայրը. «Եվ նրանց երեւացին բաժանուած լեզուներ, նման բոցեղէն լեզուների, որոնք եւ նստեցին նրանցից յուրաքանչյուրի վրա» (Գործք Բ 3): Այդ հոգեւոր մկրտության արտաքին դրսեւորումը եղան, ասես, հրեղեն լեզուները, որ իջան յուրաքանչյուր աշակերտի վրա, եւ վերջիններս սկսեցին խոսել օտար լեզուներով:

Ի դեպ՝ այդ ձեռքբերումը տեղի ունեցավ ակնթարթորեն ու անսպասելի կերպով: Տարբեր երկրների բնակիչները, ովքեր հավաքվել էին Երուսաղեմում, զարմացել էին, որ պարզ գալիլիացիները խոսում են իրենցից յուրաքանչյուրի լեզվով (Գործք Բ 6-8): Չնայած, որ այդ լեզուների ձեռքբերումը սովորական գիտելիքների ձեռքբերում չէր, այլ Սուրբ Հոգու ներգործության դրսեւորումը, այնուամենայնիվ, առաքյալների ստացած լեզուների իրականությունն ու հասկանալիությունն այնքան ակնհայտ էր, որ դույզն-ինչ կասկածանքի ու վերամեկնաբանման տեղիք չէր տալիս:

Իսկ թե ինչու առաքյալներն ստացան բոլոր լեզուների գիտությունը, Սուրբ Գրիգոր Տաթեւացին ասում է. «Նախ ավետարանի քարոզության համար, որովհետեւ բոլոր լեզուները գիտենալը անհրաժեշտություն էր, որպեսզի Քրիստոսի հավատին դարձնեին բոլոր ազգերին, երկրորդ՝ պետք էր, որ ամեն ազգ Աստծուն պաշտելու ու օրհնության սպասավորության գար, եւ բոլոր ազգերից եկեղեցի կառուցվեր, երրորդ՝ Սուրբ Հոգու իշխանությունն ու կարողությունը սովորեցնելու համար. «Ապա ուրեմն լեզուները նշան են, բայց ոչ հավատացյալների, այլ անհավատների համար» (Ա Կոր. ԺԴ 22), չորրորդ՝ ցույց տալու համար Քրիստոսի եւ Նրա անդամների խոնարհությունը, հինգերորդ՝ առաքյալներին բոլոր լեզուների գիտությունն էր ցույց տալիս, ինչպես Քրիստոս ասաց. «Նա ձեզ ամեն բան ճշմարտությամբ կուսուցանի» (Հովհ ԺԴ 26):

Վաղ շրջանում Հայոց Եկեղեցին Հոգեգալստյան տոնը կատարում էր մեկ օր տեւողությամբ: 12-րդ դարում Ներսես Շնորհալի Կաթողիկոսը, տոնի ծիսակարգը հարստացնելով շարականներով եւ ընթերցվածներով, Հոգեգալստյան տոնակատարությունը հաստատեց յոթն օր:

ՀՈԳԵԳԱԼՏՅԱՆ ՊԱՀԻՆ ՆԵՐԿԱՆԵՐԻ ԹՎԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Ավետարանների մասնագետ մեկնաբանների՝ Հոգեգալստյան ընծայված շնորհներից հավասարապես օգտվեցին այդ պահին Վերնատանը ներկա 120 անձինք, առաքյալները, աշակերտները, Տիրամայրը, Յուղաբեր կանայք եւ այլոք:

ՊԵՆՏԵԿՈՍՏԵ

Հիսուսի Հարությունից ճիշտ հիսուն օր հետո, երբ տեղի էր ունենում Հոգեգալուստը, միեւնույն ժամանակ հրեաները տոնում էին Պենտեկոստեն: Ահա թե ինչու ժամանակի ընթացքում բարեմտությամբ, ինչպես նաեւ շփոթմունքով ժողովուրդը Հոգեգալուստը նաեւ անվանեց Պենտեկոստե, որ հունարեն նշանակում է հիսուներորդ:

ՀՈԳԵԳԱԼՍՅԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Հոգեգալստյան տոնի ուրախ առիթով՝ հունիսի 9-ին, Սուրբ Յոթվերք առաջնորդանիստ մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավագ. քհն. Առաքելյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, «Աղօթք ի դեմս Սուրբ Երրորդության» խորագրով, Ս. Հովնան Ոսկեբերանի աղոթքն ընթերցեց Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը:

Սուրբ Պատարագի ընթացքում մեր Տիրոջ կենարար Մարմնին եւ Արյանը հաղորդվեցին մեծաթիվ բարեպաշտ հավատացյալներ: Արդ, «եւ մեզ՝ Քո անունով Քո Սուրբ Տաճարի մեջ հավաքվածներիս, Քո ամենակեցուցիչ գալստյան օրը երկրպագողներիս ու տոնողներիս շնորհիր երկնային խաղաղությունդ եւ բոլորիս, սուրբ առաքյալներիդ հետ, զորացրու զգաստությամբ ու արդարությամբ՝ Քո բնակության համար, որպեսզի մեր մեջ չարի համար տեղ ու մուտք չլինի» (Ս. Հովհան Ոսկեբերան):

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԱՐՏԱՇԵՍ ՍՐԿ. ԱՋԱՊԱՀՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները