Քրիստոնեական հավատքի սիրտը Հարությունն է, լուրն այն մասին, որ մահն ամեն ինչի վերջակետը չէ, որովհետեւ Քրիստոս հաղթել է մահվանը: Սա է քրիստոնեության մեծագույն հայտնագործությունը...

ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար

 


Մանուկներին
 

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 4 (256), ապրիլ 2021 թ.  
   
 
       

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՍՈՒՐԲ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ
ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Մեկ դարից ավելի է անցել Օսմանյան
Թուրքիայի կողմից ծրագրված եւ
իրագործված Հայոց
ցեղասպանությունից: Եղեռնահար մեր
ժողովուրդը փրկված բեկորներով ցրվեց
աշխարհով մեկ՝ իր պատմական
հայրենիքում եւ գաղթի անապատներում
թողնելով մեկ եւ կես միլիոն
նահատակների:
20-րդ դարասկզբին հայ ժողովրդի
ցեղասպանությունն արձանագրված է
որպես մարդկության դեմ գործված դարի
առաջին հանցագործություն՝ ազգի
բնաջնջման, էթնիկ թշնամանքի հրեշավոր
դրսեւորումներով:
Ցեղասպանության ողբերգության ցավն
այսօր, արցախյան պատերազմի ծանր
կորուստներով, նորովի է պատել մեր
ժողովրդի հոգին: >>>





Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀՐԱՇԱՓԱՌ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»:
                                          Շարական Հարության
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ,
Այսօր Սուրբ Հարության հրաշափառ տոնն է, տոն՝ վերհառնումի, մեղքի ու մահվան հանդեպ հաղթության: >>>


«ԱՆԿԱՐԵԼԻՆ ԵՂԱՒ ԿԱՐԵԼԻ,
ԱՆԵՐԵՒԱԿԱՅԵԼԻՆ ՄԱՐՄԻՆ ԶԳԵՑԱՒ,
ՅԻՍՈՒՍ ՅԱՐԵԱՒ»
ԱՎԱԳ ՇԱԲԱԹԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությանը նախորդող շաբաթը կոչվում է Ավագ շաբաթ, քանզի այն մեզ ավանդում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի ամենակարեւոր շրջանը՝ վերջին յոթն օրերի ուսուցումները, չարչարանքները, մահը եւ հարությունը: Այս շաբաթվա յուրաքանչյուր օր եւս կրում է «ավագ» անվանումը եւ ունի իր այլաբանական խորհուրդը: Ավագ շաբաթն սկսվում է Ծաղկազարդով՝ Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մուտքով: >>>



«ՃԱՆԱՉԵԼ ԶՆԱ ԵՒ ԶՕՐՈՒԹԻՒՆ ՅԱՐՈՒԹԵԱՆ ՆՈՐԱ»
ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Զատիկը քրիստոնեական Եկեղեցու ամենահին տոնն է եւ հաստատվել է դեռեւս առաքելական ժամանակներից՝ առաքյալների կողմից, որոնք էլ պատգամեցին բոլոր հավատացյալներին տոնել այն՝ ի հիշատակ Քրիստոսի Հարության. «Քանզի Քրիստոս՝ մեր զատիկը, մորթվեց: >>>



ԽՈՍՔՆ ԱՅՍ ԻԲՐԵՒ ԾՆՐԱԴԻՐ ԱՂՈԹՔ
ՈԳԵԿՈՉՎԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՍՈՒՐԲ
ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ

Ինչպես մարդը՝ որպես եզակիություն, այնպես էլ ազգը՝ որպես հավաքականություն, ունի նախախնամությամբ սահմանված իր ճակատագիրը: 1915 թվականին, հարյուրամյակների ընթացքում տարբեր կողմերից բզկտված, պատմական Հայաստանը հայաթափվեց, զրկվեց բնիկ տերերից, իսկ հայոց պատմական հայրենիքը հայտարարվեց թուրքական «վաթանի»՝ «հայրենիքի» բաղկացուցիչ մաս: :>>>




ՏԻՐԱՄԱՅՐԸ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑՈՒ ՏԱՂԵՐՈՒՄ

Գրիգոր Նարեկացու գրական հռչակն սկիզբ է առել դեռ ողջության օրոք եւ տարածվել ժամանակի ընթացքում: Վաղ տարիքից սկսյալ՝ Նարեկացին գրել է քսանից ավելի տաղեր՝ հոգեւոր երեւույթներին շնորհելով աշխարհիկ մեկնություններ: Հանճարեղ բանաստեղծն ամենագեղեցիկ գույներով է ներկայացրել Աստվածորդուն: Իսկ ինչպիսի՞ն է «Բարեբանյալի» մայրը: >>>



ՏԻՐՈՋ ՆՇԱՆՆ Ի ՀԻՇԱՏԱԿ ՆԱՀԱՏԱԿԱՑ

Արես Մաթեւոսյանը ծննդով Թորոս գյուղից է: Թեպետ ապրում եւ աշխատում է Գյումրիում, սակայն ամուր կապված է իր ծնդավայրի հետ, ուր հայրական օջախն է:
2020 թվականին Արեսը որոշեց ծննդավայրում խաչ կագնեցնել՝ ի հիշատակ 1915 թվականի եղեռնի անմեղ զոհերի: >>>




ՀԱՎԱՏՔԻ ՆՈՐՈԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԽՏԻ ՃԱՆԱՊԱՐՀ

Յուրաքանչյուր ուխտագնացություն մի նոր կապ է անցյալի ու ներկայի միջեւ եւ մի նոր կնիք՝ Քրիստոսի հանդեպ հավատքի ուխտին:
Նոր Կիրակին կամ Կրկնազատիկն իր մեջ ներառում է վերջին օրվա խորհուրդը եւ նոր է կոչվում, որովհետեւ Աստված այս օրն է ստեղծելու «Նոր երկինքն ու նոր երկիրը»: >>>



ՆՈՐ ՋԱՀԵՐ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔԻՆ

Ամեն տարի՝ Ս. Զատկի տոնին ընդառաջ, Շիրակի թեմի առաջնորդանիստ Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում տեղի են ունենում մաքրման եւ նորոգման աշխատանքներ:
Եկեղեցու հավատացյալներն ու թեմի աշխատակիցները սիրով են կատարում այդ գործը: >>>



ՓՐԿՎՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ԻՐԱԿԱՆ ԽԵԼԱՑԻՆԵՐԸ

Գարնանային մի պայծառ օր փոքրիկ ինքնաթիռով երեք մարդ էր թռչում՝ վանականը, լուսանկարիչը եւ դեռահասը: Վերջինս ոչ վաղ անցյալում ստացել էր «Աշխարհի ամենախելացի դեռահասի» կոչումը: >>>



ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ Ֆ. ՆԱՆՍԵՆԻ ԱՆՎԱՆ
ԹԻՎ 2 ԳԻՇԵՐՕԹԻԿՈՒՄ

Զատիկը հայոց ամենասիրված ու ցանկալի տոներից է, որ ունի նաեւ մեծաթիվ ավանդույթներ: Սուրբ Զատկի տոնին թերեւս ամենից անհամբերությամբ սպասում են երեխաները: >>>



ԵՐԿՐՈՐԴ ԾԱՂԿԱԶԱՐԴ

Քրիստոսի Համբարձման տոնին հաջորդող կիրակի օրը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Երկրորդ Ծաղկազարդը: Տոնի անվանումն առաջացել է Զատկի` Սուրբ Հարությանը նախորդող Ծաղկազարդի տոնի անվանումից: Վերջինս խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, երբ մարդիկ Տիրոջը դիմավորում էին փառաբանությամբ ու ցնծությամբ եւ ծառերի ճյուղեր սփռում Նրա առաջ: >>>


1 ապրիլի - Ավագ Հինգշաբթի: Ս. Յոթվերք մայր եկեղեցում, ձեռամբ Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, թեմակալ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանն ընթերցեց Ս. Բարսեղի ճառը Սուրբ Հաղորդության մասին: >>>

     
         


 

 

   

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները 

      Մեր հասցեն` ք. Գյումրի, Շիրակի թեմի առաջնորդարան: Հեռախոս` 5-37-77, Էլ.փոստ՝v.mariam@mail.ru
Գլխավոր խմբագիր` Մարիամ Վարդանյան, ձեւավորող` Թութունջյան Է.
Copyright S.Yotverk