Քրիստոնեական հավատքի սիրտը Հարությունն է, լուրն այն մասին, որ մահն ամեն ինչի վերջակետը չէ, որովհետեւ Քրիստոս հաղթել է մահվանը:
Սա է
քրիստոնեության մեծագույն հայտնագործությունը...

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 4 (256), ապրիլ 2021 թ.  


 

       

ԽՈՍՔՆ ԱՅՍ ԻԲՐԵՒ ԾՆՐԱԴԻՐ ԱՂՈԹՔ
ՈԳԵԿՈՉՎԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՍՈՒՐԲ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ

«Ահավասիկ չորս հիմնական ճշմարտություններ՝ Եկեղեցի, հայրենիք, լեզու եւ հայ
դատ: Բոլորս պետք է այս չորսին մէջ միանանք եւ այս չորսով ամրանանք,
որպեսզի կարենանք աշխարհին փաստել, թե մեր թշնամիին խաղը ձախողած է»:
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

նչպես մարդը՝ որպես եզակիություն, այնպես էլ ազգը՝ որպես հավաքականություն, ունի նախախնամությամբ սահմանված իր ճակատագիրը: 1915 թվականին, հարյուրամյակների ընթացքում տարբեր կողմերից բզկտված, պատմական Հայաստանը հայաթափվեց, զրկվեց բնիկ տերերից, իսկ հայոց պատմական հայրենիքը հայտարարվեց թուրքական «վաթանի»՝ «հայրենիքի» բաղկացուցիչ մաս:

Անշուշտ հողը պիտի այրվի պատմության մեծ կեղծարար թուրքերի ոտքի տակ: Այսօր էլ չարանենգ հարեւանները, կեղծելով պատմությունը, լիովին քաղաքականացրել են այն, իսկ արդյունքում մոռացության է մատնվել այնպիսի կարեւոր բնագավառ, ինչպիսին պատմական ժողովրդագրությունն է: Պատմություն պետք է կերտել առանց գրեր կեղծելու ու խեղաթյուրելու: Հայոց պայքարն արդար է, վաղ, թե ուշ ոճրագործը պատժվելու է, եւ իրագործվելու են մեր ժողովրդի դարավոր իղձերն ու նպատակները: Ամեն հայ ընտանիք «էրգրի» իր մասնատուփն ունի, իր պատմությունը՝ տառապանքի, կորստի ու դեգերումի… Պատմություն, որ ապրում է յուրաքանչյուր հայի սրտում եւ վկայում նրա քրիստոնյա լինելը: Իսկ մարդասպանի բարդույթով տառապող թուրքը չգիտի, թե ինչպես խուսափի հատուցումից: Ո՞նց հասկանա դահիճը, թե ինչպե՞ս պետք է փոխհատուցի մեր ամայացած, բզկտված հայրենիքի, անափ կարոտի, հոշոտված հանճարների, հայ մայրերի տառապանքի, մորթված անմեղ մանուկների, պղծված սրբավայրերի (նույնն է նաեւ մեր օրերում), կործանված ու խեղված ճակատագրերի դիմաց: Հիրավի ճիշտ է ֆրանսիացի նշանավոր գրող Անատոլ Ֆրանսը, ով գրում է. «Թուրքիայի դժբախտ զոհը՝ Հայաստանը, մեռնում է, բայց նա կվերածնվի: Նրան մնացել է շատ քիչ թանկագին արյուն, որից կծնվի մի հերոսական սերունդ»: Եվ, իրոք, այդ հերոսական սերնդի վերածնունդն իրականացվեց ազգային ինքնահաստատման ճանապարհով ու դարձավ մեր ժողովրդի միահամուռ անդրադարձը Հայոց ցեղասպանության հետեւանքներին: Հիշում ենք ու պահանջում…

ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔ ԵԿԵՂԵՑՈՒՄ

24 ապրիլի: Հայոց եկեղեցիների Սուրբ Խորաններից լսվող Սրբազան Պատարագի երգեցողությանը զուգահեռ՝ աշխարհասփյուռ ազգը հայոց աղոթք վերառաքեց առ Ամենաբարին, որ Նրա Ամենազոր Աջը հովանի լինի, սերն ու հավատքն ուժ դառնան, լինենք միակամ ու միաբան եւ խոնարհվեց Մեծ Եղեռնի նահատակների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողների առջեւ:

Այս տարի նույնպես, անկախ ժամանակի թելադրած նոր պայմաններից, ապրիլի 24-ին, մեծաթիվ հավատացյալների ներկայությամբ, առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց, մեկուկես միլիոն նահատակաց հիշատակը ոգեկոչող, Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Նարեկ քհն. Անտոնյանը: Հընթացս սրբազան արարողության կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ ի խաղաղություն անմեղ նահատակաց հոգիների:

Ոգեկոչման Սուրբ եւ անմահ Պատարագին ներկա էին Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, մարզային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, մեծաթիվ բարեպաշտ հավատացյալներ:

ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ՊՈՒՐԱԿՈՒՄ

Օրվա հաղթական երթի մեջ կար կյանք ու շունչ… Հավարտ Սուրբ Պատարագի, ի գլուխ հոգեւորականաց թափորի, թեմակալ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանն ուղեւորվեց Բագրատունյաց պուրակ, ուր վեր է հառնում «Վերածնունդ» հուշակոթող խաչքարը՝ նվիրված Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Ծաղկեպսակների զետեղումից հետո, ձեռամբ Սրբազան Հոր, կատարվեց հոգեհանգստյան արարողություն, հընթացս որի Միքայել Սրբազանը ներկաներին հիշեցրեց մեր արդար դատի եւ պահանջատիրության մասին, նաեւ ի մասնավորի ասաց, որ նպատակը պարզապես մեր հիշողությունը թարմացնելը չէ, մեր դարավոր թշնամու նկատմամբ ատելությունն ավելի խորացնելը չէ, այլ, նախ եւ առաջ, նահատակների հոգու հանգստյան համար աղոթելը, որպեսզի նրանք, ովքեր չունեցան շիրիմ, ունենան Երկնային Արքայություն…: Նրանց ոգին այս կոչն է ուղղում մեզ՝ «միաբան ու հավատարիմ լինել այն սրբություններին, որոնց համար իրենք մեռան ու չզիջեցին…»:

Ի ԴԵՊ

Ծաղկեպսակների զետեղման ու ծաղիկների խոնարհման արարողությանը մասնակցում էին Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Ռազմական ոստիկանության փոխգնդապետ Մանվել Խաչատրյանը, մարզային, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, պետական եւ հոգեւոր այրեր, ԱԺ պատգամավորներ:

Ցեղասպանություն ապրած ժողովրդին ասես երկնքից լուռ աղոթակից էին բոլոր հոգիները հայ նահատակների, որ նույնպես հայցում էին խաղաղություն համայն աշխարհին: Թող Տերը երկնային հավիտենական երանության մեջ պահի նրանց արդար, անմահ հոգիները:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները