Քրիստոնեական հավատքի սիրտը Հարությունն է, լուրն այն մասին, որ մահն ամեն ինչի վերջակետը չէ, որովհետեւ Քրիստոս հաղթել է մահվանը:
Սա է
քրիստոնեության մեծագույն հայտնագործությունը...

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 4 (256), ապրիլ 2021 թ.  


 

       

ՏԻՐՈՋ ՆՇԱՆՆ Ի ՀԻՇԱՏԱԿ ՆԱՀԱՏԱԿԱՑ

րես Մաթեւոսյանը ծննդով Թորոս գյուղից է: Թեպետ ապրում եւ աշխատում է Գյումրիում, սակայն ամուր կապված է իր ծնդավայրի հետ, ուր հայրական օջախն է:

2020 թվականին Արեսը որոշեց ծննդավայրում խաչ կագնեցնել՝ ի հիշատակ 1915 թվականի եղեռնի անմեղ զոհերի:

Սակայն համավարակի պատճառով նախատեսած գործը կիսատ մնաց եւ կյանքի կոչվեց միայն մեկ տարի անց՝ 2021 թ. ապրիլի 23-ին, Մաթեւոսյանների գերդաստանի կողմից` Արես Մաթեւոսյանի նախաձեռնությամբ, Ցեղասպանության 106-րդ տարելիցին ընդառաջ:

Դեպ երկինք խոյացող հիշատակի խաչն օծվեց Աշոցքի տարածաշրջանի հոգեւոր հովիվ հոգեշնորհ Տ. Հարություն քահանա Պետրոսյանի ձեռամբ եւ տեղադրվեց ի տես բոլոր հավատացյալների:

Խաչի օծումից հետո կատարվեց նաեւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ: Արարողակարգին ներկա էին Թորոս գյուղի եւ հարակից գյուղերի բնակիչներ:

Օրվա խորհրդին համահունչ՝ գրական-գեղարվեստական գողտրիկ հայտագրով հանդես եկան գյուղի դպրոցի աշակերտները: Վերջում Մաթեւոսյանները ներկաներին հրավիրեցին Ագապեի՝ սիրո ճաշի, որի ընթացքում նաեւ մատաղ մատուցվեց:

ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները