Քրիստոնեական հավատքի սիրտը Հարությունն է, լուրն այն մասին, որ մահն ամեն ինչի վերջակետը չէ, որովհետեւ Քրիստոս հաղթել է մահվանը:
Սա է
քրիստոնեության մեծագույն հայտնագործությունը...

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 4 (256), ապրիլ 2021 թ.  


 

       

ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ Ֆ. ՆԱՆՍԵՆԻ ԱՆՎԱՆ
ԹԻՎ 2 ԳԻՇԵՐՕԹԻԿՈՒՄ

«Այսօր խաւարն անգիտութեան հալածեցաւ Երրեակ լուսովն,
եւ քեզ ծագեաց լոյս գիտութեան, յարուցեալ ի մեռելոց Քրիստոս»:
ՇԱՐԱԿՆՈՑ

ատիկը հայոց ամենասիրված ու ցանկալի տոներից է, որ ունի նաեւ մեծաթիվ ավանդույթներ: Սուրբ Զատկի տոնին թերեւս ամենից անհամբերությամբ սպասում են երեխաները:

Մանկական անմիջականությամբ էին խանդավառված նաեւ Ֆ. Նանսենի անվան թիվ 2 գիշերօթիկի մի խումբ երեխաներ, որոնց առիթ էր ընձեռվել, կազմակերպված հանդիսության ընթացքում, ներկայացնել տոնը բնութագրող սուրբգրային հատվածներ եւ մեկնողական մանրամասներ: Տոնականորեն զարդարված էին թե՛ երեխաները, թե՛ բեմահարթակը: Ուրախ երաժշտության ուղեկցությամբ՝ գարնանային բազմերանգ ծաղիկների պես գեղեցիկ, երեխաներն սկսեցին իրենց տոնախմբությունը: Հանդիսության մասնակիցները, բեմականացված դրվագներով, ակնդիրներին մտովի տեղափոխեցին պատմության խորքերը, դեպի Տիրոջ հրաշափառ Սուրբ Հարությունը, որով լուսավորվեց ողջ աշխարհը:

Սուրբ Գրքին քաջատեղյակ լինելը երեխաներին օգնեց լիովին ներկայացնել իրենց կերտած կերպարները: Միջոցառման ողջ ընթացքը լի էր ջերմությամբ, դահլիճում տիրում էր ուրախ ու անկաշկանդ մթնոլորտ եւ, ամենակարեւորը, երեխաների աչքերի փայլն ու ուրախ տրամադրությունը կազմակերպիչների կատարած քրտնաջան աշխատանքի լավագույն գնահատականն էին: Հանդիսության վերջում ներկաներին շնորհակալության խոսքեր հղեցին խնամքի կենտրոնի կազմակերպիչ Մարիամ Չերնոմորյանը, կիրակնօրյայի ուսուցչուհի Ալվարդ Կաղզվանցյանը:

Այնուհետեւ երեխաներին բաժանվեցին Սուրբ Զատկի խորհրդանիշ կարմիր ներկված հավկիթներ, որին հաջորդեց աշխույժ հավկթախաղը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ԷԼՄԻՐԱ ՍԱՀԱԿՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները