Քրիստոնեական հավատքի սիրտը Հարությունն է, լուրն այն մասին, որ մահն ամեն ինչի վերջակետը չէ, որովհետեւ Քրիստոս հաղթել է մահվանը: Սա է քրիստոնեության մեծագույն հայտնագործությունը...

ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 4 (256), ապրիլ 2021 թ.  


 

       

Լրահոսից

1 ապրիլի - Ավագ Հինգշաբթի: Ս. Յոթվերք մայր եկեղեցում, ձեռամբ Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, թեմակալ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանն ընթերցեց Ս. Բարսեղի ճառը Սուրբ Հաղորդության մասին:

3 ապրիլի - Ճրագալույց Ս. Զատկի: Ս. Աստվածածին եկեղեցում ճրագալույցի Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնող հավուր պատշաճի քարոզ խոսեց պատարագիչ Հայր Սուրբը:

4 ապրիլի - Հարություն Տյառն մերո Հիսուսի Քրիստոսի: Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց զատկական Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը: Հընթացս Սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, պատարագիչ Սրբազան Հայրն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ս. Հարության պատգամը:

5 ապրիլի - Հիշատակ մեռելոց: Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանը:

7 ապրիլի - Ավետումն Սուրբ Աստվածածնի: Ս. Յոթվերք մայր եկեղեցում, տոնի ուրախ առիթով, Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց եւ օրվան համահունչ քարոզ խոսեց Ախուրյան համայնքի հոգեւոր հովիվ Տ. Նարեկ քհն. Անտոնյանը: Հավարտ Սուրբ Պատարագի Առաջնորդ Սրբազանն իր հայրական օրհնությունը բաշխեց մայրության բերկրանքին սպասող ներկա կանանց:

11 ապրիլի - Նոր Կիրակի կամ Կրկնազատիկ: Ս. Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշինիչ քարոզ խոսեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:

18 ապրիլի - Կանաչ Կիրակի: Սուրբ Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հանգամանալից քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

24 ապրիլի - 106-րդ տարելից Մեծ եղեռնի: Առաջնորդանիստ Սուրբ Յոթվերք եկեղեցում մատուցվեց ոգեկոչման Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Նարեկ քհն. Անտոնյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

25 ապրիլի - Կարմիր Կիրակի: Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնող քարոզ խոսեց պատարագիչ Հայր Սուրբը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները