Քրիստոնեական հավատքի սիրտը Հարությունն է, լուրն այն մասին, որ մահն ամեն ինչի վերջակետը չէ, որովհետեւ Քրիստոս հաղթել է մահվանը:
Սա է
քրիստոնեության մեծագույն հայտնագործությունը...

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 4 (256), ապրիլ 2021 թ.  


 

       

ՓՐԿՎՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ԻՐԱԿԱՆ ԽԵԼԱՑԻՆԵՐԸ

արնանային մի պայծառ օր փոքրիկ ինքնաթիռով երեք մարդ էր թռչում՝ վանականը, լուսանկարիչը եւ դեռահասը: Վերջինս ոչ վաղ անցյալում ստացել էր «Աշխարհի ամենախելացի դեռահասի» կոչումը: Հանկարծ ինքնաթիռը ցնցվում է, եւ շարժիչն սկսում է տարօրինակ ձայներ հանել: Օդաչուն հուզված ասում է. «Ցավում եմ, բոլոր շարժիչները շարքից դուրս են եկել. մենք վթարի կենթարկվենք: Եվս մեկ վատ լուր. միայն երեք օդապարիկ ունենք»:

Սա նշանակում էր, որ ինչ-որ մեկը պետք է մնար վայր ընկնող ինքնաթիռում եւ զոհվեր: Օդաչուն շարունակում է. «Ես կին ու երեք երեխա ունեմ: Պարտականություններս շատ են: Կներեք, ես մի օդապարիկը վերցնում եմ»: Այս խոսքերն արտասանելով՝ նա վերցնում է օդապարիկներից մեկն ու թռչում ինքնաթիռից:

Հաջորդը խոսում է դեռահասը. «Ես աշխարհի ամենախելացի դեռահասն եմ: Ես կարող եմ ՁԻԱՀԻ կամ քաղցկեղի դեմ պատվաստանյութ հայտնագործել կամ էլ համաշխարհային տնտեսական խնդիրներ լուծել: Բոլորն ինձ հետ հույսեր են կապում»: Այս խոսքերն արտաբերելով՝ նա վերցնում է երկրորդ օդապարիկն ու թռչում ինքնաթիռից:

Վանականը թեքվում է օդանավում մնացած երիտասարդ լուսանկարչի կողն ու ասում.

- Վերցրո՛ւ վերջին օդապարիկը: Ես պատրաստ եմ զոհվել: Վերցրո՛ւ օդապարիկն ու թռի՛ր:

- Երկուսս էլ կփրկվենք,- պատասխանում է երիտասարդը,- ամենախելացի դեռահասն օդապարիկի փոխարեն իմ պայուսակն ու լուսանկարչական ապարատն է վերցրել:

Դեռահասների մեծ մասն իրեն այսպես է պահում. նրանք աշխարհ են «թռչում» առանց օդապարիկի՝ կարծելով, թե ամեն ինչ գիտեն եւ ունեն անհրաժեշտ ամեն ինչ՝ լիարժեք կյանքի համար:

Արիությունը քաղաքներ է գրավում, բայց կյանքի փորձի «բարձիկը» մեղմացնում է հարվածը: Լսե՛ք փորձառու մարդկանց խորհուրդները… Եվ դուք կյանքում միշտ հաջողություններ կգրանցեք:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները