Քրիստոնեական հավատքի սիրտը Հարությունն է, լուրն այն մասին, որ մահն ամեն ինչի
վերջակետը չէ, որովհետեւ Քրիստոս հաղթել է մահվանը:
Սա է քրիստոնեության մեծագույն հայտնագործությունը...

 
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 4 (256), ապրիլ 2021 թ.  


 

       

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՍՈՒՐԲ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ
ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

եկ դարից ավելի է անցել Օսմանյան Թուրքիայի կողմից ծրագրված եւ իրագործված Հայոց ցեղասպանությունից: Եղեռնահար մեր ժողովուրդը փրկված բեկորներով ցրվեց աշխարհով մեկ՝ իր պատմական հայրենիքում եւ գաղթի անապատներում թողնելով մեկ եւ կես միլիոն նահատակների:

20-րդ դարասկզբին հայ ժողովրդի ցեղասպանությունն արձանագրված է որպես մարդկության դեմ գործված դարի առաջին հանցագործություն՝ ազգի բնաջնջման, էթնիկ թշնամանքի հրեշավոր դրսեւորումներով:

Ցեղասպանության ողբերգության ցավն այսօր, արցախյան պատերազմի ծանր կորուստներով, նորովի է պատել մեր ժողովրդի հոգին: Մեր սուրբ նահատակների լույս հիշատակի առջեւ մեր նվիրական պարտքն է ամրապնդել ազգային միաբանությունը, ներքաղաքական զարգացումներում զերծ մնալ բռնություններից ու բախումներից եւ նախանձախնդիր ոգով հետամուտ լինել մեր իրավունքների պաշտպանությանը: Մեր ժողովրդի կյանքը ձեռքբերումներով զարդարելու, մեր առջեւ ծառացած մարտահրավերներն ու սպառնալիքները դիմակայելու գրավականը պետության զորացման պատասխանատվության բարձր զգացումն է եւ համախմբումն ազգային ու հոգեւոր արժեքների շուրջ:

Մեր սուրբ նահատակների բարեխոսության հայցով աղոթում ենք Ամենողորմ Տիրոջը, որ խաղաղ ու անվտանգ լինի մեր երկիրը, եւ աշխարհասփյուռ մեր ժողովուրդը միակամ ու միասնական կերտի իր բարօր ու լուսավոր ապագան՝ հանուն ազգի ու հայրենյաց:

ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները