Քրիստոնեական հավատքի սիրտը Հարությունն է, լուրն այն մասին, որ մահն ամեն ինչի վերջակետը չէ, որովհետեւ Քրիստոս հաղթել է մահվանը:
Սա է
քրիստոնեության մեծագույն հայտնագործությունը...

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 4 (256), ապրիլ 2021 թ.  


 

       

«ՃԱՆԱՉԵԼ ԶՆԱ ԵՒ ԶՕՐՈՒԹԻՒՆ ՅԱՐՈՒԹԵԱՆ ՆՈՐԱ»
ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔ ԵԿԵՂԵՑՈՒՄ

«Այժմ աւադիկ հաշտեցոյց անդամովք մարմնոյ իւրոյ ի ձեռն մահուան իւրոյ,
յանդիման կացուցանել զձեզ սուրբս եւ անբիծս եւ անպարտս առաջի նորա.
Եթե կայցէք ի հաւատսն արմատացեալք եւ հաստատեալք, եւ անշարժք
ի յուսոյ աւետարանին զոր լուարուք, քարոզելոյ ընդ ամենայն արարածս
ի ներքոյ երկնից»:
ԿՈՂ. Ա 22-23

ատիկը քրիստոնեական Եկեղեցու ամենահին տոնն է եւ հաստատվել է դեռեւս առաքելական ժամանակներից՝ առաքյալների կողմից, որոնք էլ պատգամեցին բոլոր հավատացյալներին տոնել այն՝ ի հիշատակ Քրիստոսի Հարության. «Քանզի Քրիստոս՝ մեր զատիկը, մորթվեց: Ուստի տոն կատարենք» (Ա Կորնթ. Ա 7-8): Քրիստոնեական հավատքն անմահության, Քրիստոսի Հարության իրողության վրա հիմնված եւ մարդուն հավիտենականություն առաջնորդող հավատ է, քրիստոնեական հավատքի հիմքն ու էությունը: Քրիստոնեությունը կյանքի կրոն է, քանզի «Աստված մեռելների Աստվածը չէ, այլ՝ ողջերի» (Ղուկ. Ի 73):

Ուստի պատահական չէ, որ Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության լուսավոր տոնն ամենից սիրելին է տաղավար տոների մեջ: Աստծո Միածին Որդին, մեղավոր մարդկության փրկության համար, հանձն առավ Խաչի անարգ ու ստորացուցիչ մահը, ճաշակեց չարչարանքների ու մահվան ողջ դառնությունը, թաղվեց եւ գերեզման դրվեց, սակայն, ինչպես եւ խոստացել էր Իր հետեւորդներին, երրորդ օրը հրաշապես Հարություն առավ մեռելներից՝ մեզ հարության հույսը պարգեւելով: Նա եղավ անդրանիկը մեռելներից, որ հաղթեց մահվանը. «Մահուամբ զմահ կոխեաց, եւ յարութեամբն յուրով մեզ զկեանս պարգեւեաց» (Շարակնոց):

Հարությունից հետո՝ շուրջ քառասուն օր, Քրիստոս հայտնվում է Իր աշակերտներին, նրանց լուսաբանում Սուրբ գրվածքները, բացատրում չարչարանքների, մահվան եւ հարության մասին եղած բոլոր մարգարեություններն ու կարգադրում աշխարհով մեկ քարոզել Իր ուսմունքը՝ խոստանալով միշտ մեզ հետ լինել: Քրիստոսի Հարությունը մեզ հույս է տալիս, որ եթե հետեւենք քրիստոնեական վարդապետությանը, կատարենք պատվիրանները, հավատանք Նրան, Ով Իր վրա կրեց ողջ մարդկության մեղքերը, ապա մենք եւս հարություն կառնենք ու հավիտենական կյանք կժառանգենք:

Ահավասիկ, մեր երկրային կյանքի ճանապարհը կրկին պայծառանում է: Մարդեղացյալ Աստծո թափուր գերեզմանից ճառագող լույսով մենք արժանանում ենք վայելելու քաղցրահունչ եւ կենսապարգեւ Կենաց խոսքը. «Յարեաւ Տէրն ի գերեզմանէն»: «Յարեաւ…»: Այս մեկ բառի մեջ խտացված է հավատքի զորեղությունը, Քրիստոսի Եկեղեցու հարատեւության գաղտնիքը, անմահության խորհուրդը: Արդ, եկեք մեր մեջ նորոգենք հավիտենական կյանքի ձգտումն ու փափագը: Բյուրեղացնենք մեր հավատքը՝ Հիսուս Քրիստոսի Հարությամբ շնորհված ճշմարտության վրա: Ապրենք մեր երկրային կյանքը վեհագույն արժեքների գիտակցությամբ երկրայինի մեջ ամրագրելով հավիտենությունը, քանզի երկնքի արքայությունը միայն երկնքում չէ, այն մեր մեջ է, մեր ներաշխարհում, Տիրոջ խոսքերով՝ «արքայութիւնն Աստուծոյ ի ներքս ի ձեզ է» (Ղուկ. ԺԷ 21):

ԶԱՏԿԱԿԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

4 ապրիլի: «Տօն հրաշափառ յարութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի»: Քրիստոսի Հարությունը ողջ մարդկության խոստումն է:

Ավագ շաբաթվա երեկոյան մատուցված ճրագալույցի Ս. Պատարագով սկսվում է Հարության տոնը, իսկ կիրակի օրը՝ Զատկական Պատարագով, այն վերածվում է համընդհանուր տոնախմբության: Հիսուս Իր մահով հաղթեց մահվանը մեզ` մարդ արարածներիս փրկության համար: Երբ Զատկական Պատարագին լսում ենք «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» ավետիսը, մենք եւս, մեր ձայնը բարձրացնելով, «ականատեսները» լինելով Քրիստոսի հրաշափառ Հարության, պատասխանում ենք. «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Առաջնորդանիստ Սուրբ Յոթվերք եկեղեցում մատուցվեց զատկական Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, պատարագիչ Սրբազան Հայրն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի զատկական պատգամը:

ՀԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ

5 ապրիլի: Հիշատակ մեռելոց: Առավոտյան Ս. Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց մեռելոցի Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ի հիշատակ համորեն ննջեցելոց: Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները