Քրիստոնեական հավատքի սիրտը Հարությունն է, լուրն այն մասին, որ մահն ամեն ինչի վերջակետը չէ, որովհետեւ Քրիստոս հաղթել է մահվանը:
Սա է
քրիստոնեության մեծագույն հայտնագործությունը...

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 4 (256), ապրիլ 2021 թ.  


 

       

ՆՈՐ ՋԱՀԵՐ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔԻՆ

մեն տարի՝ Ս. Զատկի տոնին ընդառաջ, Շիրակի թեմի առաջնորդանիստ Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում տեղի են ունենում մաքրման եւ նորոգման աշխատանքներ:

Եկեղեցու հավատացյալներն ու թեմի աշխատակիցները սիրով են կատարում այդ գործը: Ի վերջո, ամեն մարդ չէ, որ արժանանում է Աստծո տան մաքրման, լուսավորման, նորոգման աշխատանքները կատարելու պատվին: Երբ նորոգում կամ մաքրում ես Աստծո տունը, ավելի ես մտերմանում Տիրոջ հետ: Սա հնարավորություն է տալիս մոտենալ Տիրոջը որպես զավակի, ոչ թե որպես ծառայի:

Հաճելի է, երբ Սուրբ Հարության ուրախառիթ տոնին Աստծո տաճարն է՛լ ավելի լուսավոր ու պայծառ է լինում:

Այս տարի՝ զատկական տոներին ընդառաջ, Սուրբ Յոթվերքի նորոգման ու մաքրման աշխատանքներին զուգահեռ, բարի մարդկանց կամքով, եկեղեցին նոր ջահեր ունեցավ: Ավագ Շաբաթը դեռ նոր սկսված՝ եկեղեցու հին ջահերը փոխարինվեցին նորերով, որոնք իրենց շողշողուն քարերով ու պայծառ լույսով ավելի ջերմացրին ու լուսավորեցին հավատացյալների սրտերը:

Աստծո տունը պետք է միշտ մաքուր լինի, լուսավոր ու նորոգ: Թող Ամենակարող Տերն Իր օրհնության մեջ եւ Սուրբ Աջի հովանու ներքո պահի ջահերը նվիրող բարերարներին, ովքեր ցանկացան անհայտ մնալ:

ԼԵՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները