Մեծի Պահոց այս շրջանում եկեք, հավատացյալնե՛ր, եկեք վերագտնենք, վերականգնենք, վերակենդանացնենք քրիստոնյա հայի ինքնատիպ կերպարը մեր անձերի եւ մեր ազգի մեջ...
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար

 


Մանուկներին
 

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 2 (206), Փետրվար 2017 թ.  
   
 
       

ՍՐԲՈՑ ՂԵՎՈՆԴՅԱՆՑ ՏՈՆԸ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Փետրվարի 21-ին Հայաստանյայց
Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբե
ց Սրբոց Ղեւոնդյանց
քահանաների տոնը, որի առիթով
Մայր Աթոռ Ս. Էջմիածին էին
ժամանել, Հայոց Եկեղեցու թեմերում
ու կառույցներում սպասավորող,
230 եկեղեցականներ։

>>> 


«ՔԱՌԱՍՆՕՐԵԱ ՏՂԱՅ ԵՒ ՏԷՐՆ ՕՐԻՆԱԴԻՐ ՏՆՕՐԻՆԱԲԱՐ ԵԿՆ Ի ՏԱՃԱՐՆ» ՆՇՎԵՑ ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՏՈՆԸ«ՔԱՌԱՍՆՕՐԵԱ ՏՂԱՅ ԵՒ ՏԷՐՆ ՕՐԻՆԱԴԻՐ ՏՆՕՐԻՆԱԲԱՐ ԵԿՆ Ի ՏԱՃԱՐՆ»
ՆՇՎԵՑ ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՏՈՆԸ

Տյառնընդառաջի տոնը Հայ Առաքելական եւ Արեւելյան Եկեղեցիները համարում են Տերունի, որովհետեւ հանդիսանում է Աստվածհայտնությունը բացահայտող Սուրբգրային իրողություն։ >>>



«ԲԱՐՁՐԵԱԼ ԵՍ ԴՈՒ ՅԵՐԿԻՆՍ, ԱՍՏՈՒԱԾ, ԵՒ ՅԱՄԵՆԱՅՆ ԵՐԿՐԻ ԵՆ ՓԱՌՔ ՔՈ»
ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ԳՈԳՀՈՎՏՈՒՄ

Փետվարի 12-ին մարդաշատ էր Աշոցք համայնքի Գոգհովիտ գյուղի հանրակրթական դպրոցի հանդիսությունների սրահը, ուր, ձեռամբ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի, մատուցվեց Սուրբ Պատարագ, որին մասնակցում էին Աշոցք համայնքի հոգեւոր հովիվ Տ. Հարություն քհն. Պետրոսյանը եւ Արարատ սրկ. Սարգսյանը։ >>>



«ՄԱՀ ՈՉ ԻՄԱՑԵԱԼ՝ ՄԱՀ Է, ՄԱՀ ԻՄԱՑԵԱԼ` ԱՆՄԱՀՈՒԹԻՒՆ»
ՈԳԵԿՈՉՎԵՑ ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀԻՇԱՏԱԿԸ

Հայոց Եկեղեցին Ս. Վարդանանց հիշատակը տոնում է Բարեկենդանին նախորդող հինգշաբթի օրը, քանի որ Ս. Հարությունից հետո 50-օրյա շրջանը (մինչեւ Հոգեգալուստ) համարվում է Տերունի, եւ այս ընթացքում սրբերի հիշատակության օրեր չեն կատարվում։ 720 թ. Ս. Վարդանանց տոնի կանոն է առանձնացրել Հովհան Օձնեցին, եւ այն 8-14-րդ դարերում տոնվել է, Բուն Բարեկենդանից առաջ ընկնող, երեքշաբթի օրը, հետո 14-րդ դարի առաջին կեսին տեղափոխվեց նույն շաբաթվա հինգշաբթի եւ այդպես տոնվում է մինչեւ օրս։ >>>



ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ ԹԵՄԱԿԱԼ ԱՌԱՋՆՈՐԴ Տ. ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆԻ ՀՈՐԴՈՐԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ

Սիրելի՛ երիտասարդներ, նախ ուզում եմ, որ հիշեք՝ սիրահարվելը մի բան է, սիրելը` լրիվ ուրիշ։ Աղջիկներից շատերը դա չեն հասկանում։ Սիրահարությունը մի պահ է, կանցնի մի օր եւ դրան կհաջորդի խոր հիասթափությունը։ Սիրահարված մարդը դիմացինի թերությունները չի նկատում։ Հետո, երբ տեսնում է թերությունները, հիասթափվում է։ >>>


«ՍԻՐՈ ՈՒԺՆ Է ԱՆՀԱՂԹ»
ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ ՀԱՄԱՆՈՒՆ ՄԱՏՈՒՌՈՒՄ

Այս տարի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Ս. Սարգսի եւ նրա որդի Մարտիրոսի հիշատակը ոգեկոչեց փետրվարի 11-ին։ >>>


ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆԻ ՏՈՆԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

Հայոց եկեղեցական տոնացույցով Բուն Բարեկենդանը որոշակիորեն կանոնակարգված է։ Այն նշվում է Քրիստոսի Հարության տոնից յոթ շաբաթ առաջ` կիրակի օրը։ Ունի 35 օրվա շարժականություն՝ կախված Ս. Հարության տոնից եւ տոնախմբվում է փետրվարի 1-ից մինչեւ մարտի 7-ն ընկած ժամանակահատվածում։ >>>


ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՏՈՆԸ ԹԻՎ 15 ԴՊՐՈՑՈՒՄ

Քրիստոսի բերած աստվածային լույսը, Սուրբ Հոգու ներգործությամբ եւ գործակցությամբ, 2000 տարիներ ի վեր տարածվել եւ շարունակում է սերունդներ կրթել, մարդկությանն առաջնորդել փրկության ճանապարհով։ Մեծագույն քրիստոնեական տերունի տոն է Տյառնընդառաջը, որ շատ իմաստներ ունի։ >>>


ԱՌՈՂՋ ԺՊԻՏՆԵՐ «ՀԵՔԻԱԹ»-ՈՒՄ

Փետրվարի 1-ին ՍԿԿ-ի «Հեքիաթ» երեխաների ցերեկային խնամքի կենտրոնում անցկացվեց հետաքրքիր պարապմունք՝ ատամների խնամքի եւ հիգիենայի վերաբերյալ։ >>>



ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՏՈՆԸ «ՀԵՔԻԱԹ»-ՈՒՄ

Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի «Հեքիաթ» նախակրթարանի սաների համար շատ հետաքրքիր արարողություն էր Տյառնընդառաջի խարույկ վառելը եւ զվարճալի՝ դրա վրայից ցատկելու ժողովրդական սովորությունը։ >>>


ԱՊՐԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ

Փետրվարի 24-ին ՍԿԿ-ում տեղի ունեցավ «Ապրելու արվեստը» խորագրով միջոցառում՝ նվիրված գիրք նվիրելու եւ մայրենի լեզվի միջազգային օրերին։ >>>



ԱՐՏԱՔՍՄԱՆ ԿԻՐԱԿԻ ԿԱՄ ԱՌԱՋԻՆ ՄԵՂՔԸ

Մեծ պահքի երկրորդ կիրակին կոչվում է Արտաքսման եւ ունի արարչության երկրորդ օրվա ու այս կյանքի երկրորդ դարի խորհուրդը։ Սա մեզ հիշեցնում է անհնազանդության պատճառով Ադամի Դրախտից արտաքսման, ինչպես նաեւ մեղքի ու մահվան դառնության ճաշակման եւ հայտնում Քրիստոսի միջոցով մարդու՝ Դրախտին կրկին արժանանալու մասին։ >>>



ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԱՆԳԼԵՐԵՆ

«Հեքիաթ» նախակրթարանի սաներն անգլերեն լեզվի բաց դասին հերթական անգամ ներկայացան իրենց փայլուն գիտելիքներով։ 3-6 տարեկան երեխաները, անգլերենով հաշվելուց բացի, արդեն կարողանում են իրենց անունն ասել, ներկայանալ, պատասխանել հարցերի։ Գիտեն բոլոր գույների անվանումները։ >>>



ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ

Գերաշնորհ Սրբազան Հայր եւ արժանապատիվ Տեր Հայրեր.

Որդիական սիրով ու խոնարհությամբ շնորհավորում ենք Ձեզ՝ Սրբոց Ղեւոնդյանց քահանայից տոնի ուրախ առիթով եւ մաղթում ամենառատ շնորհներ ու արեւշատ օրեր։ >>>



ԲԱՆԱՎԵՃ-ՔՆՆԱՐԿՈՒՄ

Հայ Առաքելական Եկեղեցու սիրված սրբերից՝ սիրո եւ երիտասարդների արագահաս բարեխոս, Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու եւ 14 զինվորների տոնին ընդառաջ, փետրվարի 9-ին, Շիրակի պետական համալսարանում անցկացվեց բանավեճ-երկխոսություն՝ հայոց լեզվի եւ դասավանդման մեթոդիկայի ամբիոնի նախաձեռնությամբ։ >>>



ՆՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ «ՄԱՆԱՆԱ»

Փետրվարի 22-ին ՍԿԿ-ի տարեցների ժամանցային կենտրոնի շահառուները, սոցիալական ուղղության պատասխանատու Լ. Մուրադյանի, սոցիալական աշխատող Հ. Պալյանի, պրակտիկանտ-ուսանողուհիների եւ կամավորների ուղեկցությամբ, այցելեցին Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն՝ դիտելու նոր՝ «Մանանա» ներկայացումը։ >>>


5 փետրվարի - Առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ։ Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավ. քհն. Հակոբյանը։ Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշունչ քարոզ խոսեց Տ. Նարեկ եպս. Շաքարյանը։ >>>

     
         


 

 

   

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները 

      Մեր հասցեն` ք. Գյումրի, Շիրակի թեմի առաջնորդարան: Հեռախոս` 5-37-77, Էլ.փոստ՝v.mariam@mail.ru
Գլխավոր խմբագիր` Մարիամ Վարդանյան, ձեւավորող` Թութունջյան Է.
Copyright S.Yotverk