Մեծի Պահոց այս շրջանում եկեք, հավատացյալնե՛ր, եկեք վերագտնենք, վերականգնենք, վերակենդանացնենք քրիստոնյա հայի ինքնատիպ կերպարը մեր անձերի եւ մեր ազգի մեջ...
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 2 (206), Փետրվար 2017 թ.  


 

       

ԱՐՏԱՔՍՄԱՆ ԿԻՐԱԿԻ ԿԱՄ ԱՌԱՋԻՆ ՄԵՂՔԸ

եծ պահքի երկրորդ կիրակին կոչվում է Արտաքսման եւ ունի արարչության երկրորդ օրվա ու այս կյանքի երկրորդ դարի խորհուրդը։ Սա մեզ հիշեցնում է անհնազանդության պատճառով Ադամի Դրախտից արտաքսման, ինչպես նաեւ մեղքի ու մահվան դառնության ճաշակման եւ հայտնում Քրիստոսի միջոցով մարդու՝ Դրախտին կրկին արժանանալու մասին։

Ադամն ու Եվան երկրավոր դրախտում ապրում էին երջանիկ։ Սպասում էին, որ երկինք գնան՝ Աստծուն վայելելու։ Սակայն նախ պետք է ցույց տային, թե որքան են սիրում Տիրոջը, Ով պատվիրել էր իրենց ուտել դրախտի բոլոր ծառերի պտուղները, բացի բարու եւ չարի գիտության ծառի պտղից, որովհետեւ եթե դրանից ուտեին, կմեռնեին։

Սատանան նախանձելով մարդու երջանկությանը՝ օձի կերպարանք առավ եւ ասաց կնոջը. «Ինչո՞ւ չես ուտում այս ծառի պտղից»։ Եվան պատասխանեց. «Որովհետեւ Աստված արգելել է մեզ՝ սպառնալով մահվամբ»։ «Ո՛չ, չպիտի մեռնեք,- պատասխանեց սատանան,- այլ կնմանվեք Աստծուն»։

Աստծուն նմանվելու հիմար հպարտությունն անհնազանդության մղեց Եվային։ Նա քաղեց պտուղը, կերավ եւ ամուսնուն նույնպես տվեց, որ ուտի։ Այդ ժամանակ նրանց աչքերը բացվեցին եւ, իրենց գործած հանցանքից ամաչելով, թաքնվեցին մի ծառի տակ։ Աստված կանչեց Ադամին ու Եվային եւ հարցրեց. «Ինչո՞ւ կերաք արգելված պտուղը»։ Ադամը Եվայի վրա գցեց հանցանքը։ Եվան ասաց. «Օձը խաբեց ինձ»։ Այդ ժամանակ Աստված ասաց օձին. «Թշնամություն պիտի դնեմ քո եւ կնոջ միջեւ, քո եւ նրա որդիների միջեւ. նա պիտի ջախջախի քո գլուխը»։ Ապա պատժեց Ադամին ու Եվային։ Նրանք պիտի հետայդու հոգնեին, ցավ զգային, պիտի մեռնեին։ Եվ նրանց դուրս վռնդեց դրախտից։

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները