Մեծի Պահոց այս շրջանում եկեք, հավատացյալնե՛ր, եկեք վերագտնենք, վերականգնենք, վերակենդանացնենք քրիստոնյա հայի ինքնատիպ կերպարը մեր անձերի եւ մեր ազգի մեջ...
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 2 (206), Փետրվար 2017 թ.  


 

       

«ՍԻՐՈ ՈՒԺՆ Է ԱՆՀԱՂԹ»
ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ ՀԱՄԱՆՈՒՆ ՄԱՏՈՒՌՈՒՄ

«Նեղությանս մեջ ես Տիրոջը դիմեցի եւ իմ Աստծուն աղաղակեցի, Նա լսեց ինձ եւ իմ աղոթքի ձայնն Իր սուրբ տաճարից, Նրան ուղղված աղաղակս Նրա ականջին է հասնելու»։
ԱՂՄ. ԺԷ 7

յս տարի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Ս. Սարգսի եւ նրա որդի Մարտիրոսի հիշատակը ոգեկոչեց փետրվարի 11-ին։

Սուրբ Սարգիսը համարվում է Քրիստոնեական Եկեղեցու ամենամեծ սրբերից եւ նահատակներից մեկը, ով հայտնի է նաեւ իբրեւ սիրո բարեխոս։ Սուրբ Սարգիսը, իր վաղեմի կերպարով, գալիս է կրկին հաստատելու հավատքի համար նահատակության եւ սրբանալու պայծառ կերպը։ Նա հուշում է, որ հավատքի համար չեն նահատակվում, այլ լույս են դառնում եւ ճառագում դարերով։ Նահատակության լուսե պսակը նա կիսեց իր պատանի որդու եւ 14 զինվորների հետ, ովքեր զոհողության ճանապարհն ընտրեցին, այլ ոչ թե պարգեւները, որոնք խոստանում էին նրանց։

Սուրբ Սարգիսը, մեր պատմության հոլովույթում, ընկալվել է իբրեւ սիրահարների պահապան ու բարեխոս Սուրբ, նրանց համար սիրո ճանապարհ հարթող, քաջության եւ անձնազոհության օրինակ, նեղյալների ապավեն եւ վշտացյալներին մխիթարող, ով օգնում է բոլոր նրանց, ովքեր, աղոթքով եւ աներեր հավատքով, դիմում են նրա բարեխոսությանը։ Ս. Սարգիսն իր արագավազ ձիով դարեր շարունակ սլանում է երկնքից երկիր, իրականություն դարձնում մեր հոգուց բխած երազներն ու իղձերը, իսկ նրա ձիու սմբակի հաստատուն ձայնն ու հետքը լսում եւ տեսնում են արժանավորները, հատկապես սիրահար զույգերը, ովքեր հավատում են Աստծո ամենազորությանը եւ իրենց խնդրանքներով դիմում Սրբի բարեխոսությանը։

ՆԱԽԱՏՈՆԱԿ

Փետրվարի 10-ին առաջնորդանիստ Ս. Յոթվերք եկեղեցում, տոնի ուրախ առիթով, հավաքվել էին երիտասարդներ, ովքեր ի մի էին եկել այն նվիրական երազանքով, թե հայցելով Սուրբ զորավարի բարեխոսությունը եւ ուտելով ավանդական աղաբլիթը (որը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ուսմունքի հետ ոչ մի կապ չունի, այն ժողովրդական սովորույթ է միան), անպայման երազում տեսնելու են նրան, ով դառնալու է իրենցից յուրաքանչյուրի կյանքի հավատարիմ ուղեկիցը։

Հավարտ երեկոյան ժամերգության Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանն օրհնեց բոլոր ներկաներին։ Վերջում, աղաբլիթներ բաժանվեցին նրանց, ովքեր այդ օրը ներկա գտնվեցին նախատոնակին ու երեկոյան ժամերգությանը։

ԽԱՉԵՐԹ ԴԵՊԻ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ՄԱՏՈՒՌ ԵՎ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Փետրվարի 11-ին Սուրբ Նշան եկեղեցում, հավարտ առավոտյան ժամերգության, հանդիսապետությամբ Տ. Նշան քհն. Պանֆյորովի, մի խումբ երիտասարդներ խաչերթով ուղղվեցին դեպի Ս. Սարգիս մատուռ։ Երթի մասնակիցների առջեւից տարվում էր Խաչվառը։ Հասնելով մատուռ՝ նրանք միացան բարեպաշտ հավատացյալներին եւ ներկա գտնվեցին մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագին։ Օրվա պատարագիչն էր Տ. Փավստոս քհն. Սարգսյանը։

Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող հոգենորոգ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը՝ մեկնելով տոնի խորհուրդը։ Սուրբ Պատարագի ընթացքում ներկա հավատացյալները հաղոդվեցին մեր Տիրոջ Սուրբ Մարմնին ու Արյանը։

Սրբազան արարողակարգին ներկա էին նաեւ, ուխտավորաբար Գյումրի ժամանած, Երեւանի Ս. Հովհաննես եկեղեցու հավատավորները եւ մեծաթիվ երիտասարդներ ու բարեպաշտ գյումրեցիներ։

Ի դեպ` այդ օրը, ի մոտո մատուռի, անցկացվեց «Գյումրու ձմեռ» ամենամյա տոնակատարությունը, որի անմիջական մասնակիցն էր, Ս. Սարգսին խորհրդանշող, ձիավորը։

Տոնակատարությանը ներկա էին Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը եւ քաղաքապետ Սամվել Բալասանյանը։

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ

Սուրբ Սարգսի տոնը նվիրական է նաեւ երիտասարդների համար, քանզի տարիներ առաջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատ-րիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ եւ օրհնությամբ, այն հռչակվել է երիտասարդների օրհնության օր։

Այդ առիթով, հավարտ Սուրբ եւ անմահ Պատարագի, պատարագիչ Տեր Հայրն իր բարեմաղթանքն ու օրհնությունը հղեց ներկա երիտասարդներին, ինչպես նաեւ ուխտավորներին։

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները