Մեծի Պահոց այս շրջանում եկեք, հավատացյալնե՛ր, եկեք վերագտնենք, վերականգնենք, վերակենդանացնենք քրիստոնյա հայի ինքնատիպ կերպարը մեր անձերի եւ մեր ազգի մեջ...
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 2 (206), Փետրվար 2017 թ.  


 

       

ԱՌՈՂՋ ԺՊԻՏՆԵՐ «ՀԵՔԻԱԹ»-ՈՒՄ

ետրվարի 1-ին ՍԿԿ-ի «Հեքիաթ» երեխաների ցերեկային խնամքի կենտրոնում անցկացվեց հետաքրքիր պարապմունք՝ ատամների խնամքի եւ հիգիենայի վերաբերյալ։

Կամավոր-ուսուցչուհի Արմենուհի Նազարյանը, որպես ապագա ատամնաբույժ, փոքրիկներին բացատրեց ատամները լվանալու եւ բերանի խոռոչի հիգիենային հետեւելու կարեւորությունն ու անհրաժեշտությունը։

Նա փոքրիկ տեսանյութով, ինչպես նաեւ մեծ ու սպիտակ ատամների եւ «կարիես հրեշներ»-ի նկարներով, երեխաներին ներկայացրեց, թե ինչպես են վերջիններս վնաս հասցնում, երբ երեխաները շատ քաղցրավենիք են ուտում ու չեն լվանում ատամները։

Պարապմունքի ավարտին փոքրիկներն ստացան, ուսուցչուհու կողմից պատրաստված, «առողջ ատամիկներ»։

ԱՆԻ ՄԿՐՏՉՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները