Մեծի Պահոց այս շրջանում եկեք, հավատացյալնե՛ր, եկեք վերագտնենք, վերականգնենք, վերակենդանացնենք քրիստոնյա հայի ինքնատիպ կերպարը մեր անձերի եւ մեր ազգի մեջ...
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 2 (206), Փետրվար 2017 թ.  


 

       

Լրահոսից

5 փետրվարի - Առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ։ Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավ. քհն. Հակոբյանը։ Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշունչ քարոզ խոսեց Տ. Նարեկ եպս. Շաքարյանը։

Նույն օրը Առաջնորդ Սրբազանն այցելեց Ս. Հռիփսիմե մատուռ, ուր օրվա պատարագիչն էր Տ. Արսեն ավ. քհն. Սիմոնյանը։ Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի հոգենորոգ քարոզ խոսեց Տ. Միքայել եպս. Աջապահյանը։

11 փետրվարի - Սրբոցն Սարգսի զորավարին եւ որդվո նորա Մարտիրոսին եւ չորեքտասան զինվորացն։ Տոնի ուրախ առիթով, Ս. Սարգիս մատուռում, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ։ Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Փավստոս քհն. Սարգսյանը։

12 փետրվարի - Զկնի Ս. Ծննդեան։ Սուրբ Յոթվերք եկեղեցում, ձեռամբ Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ։ Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը։

Նույն օրը Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանն իր հերթական հովվական այցը կատարեց Աշոցք համայնքի Գոգհովիտ գյուղ եւ, հանրակրթական դպրոցի հանդիսությունների սրահում, մատուցեց եպիսկոպոսական Սուրբ Պատարագ։

19 փետրվարի - Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Շիրակ ավ. քհն. Առաքելյանի։ Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հոգեհույզ քարոզ խոսեց թեմակալ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը։

23 փետրվարի - Սրբոց Վարդանանց։ Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Թաթուլ ավ. քհն. Հակոբյանը, հընթացս որի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիոկոսի անվանակոչության տոնի առիթով, կատարվեց Հայրապետական մաղթանք։

26 փետրվարի - Բուն Բարեկենդան։ Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ։ Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավ. քհն. Հակոբյանը։ Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ քարոզ խոսեց Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը։

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները