Մեծի Պահոց այս շրջանում եկեք, հավատացյալնե՛ր, եկեք վերագտնենք, վերականգնենք, վերակենդանացնենք քրիստոնյա հայի ինքնատիպ կերպարը մեր անձերի եւ մեր ազգի մեջ...
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 2 (206), Փետրվար 2017 թ.  


 

       

ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՏՈՆԸ ԹԻՎ 15 ԴՊՐՈՑՈՒՄ

«Ես եմ աշխարհի լույսը։ Ով ինձ հետեւի, խավարի մեջ չի քայլի, այլ կունենա այն լույսը, որ առաջնորդում է դեպի կյանք»։
ՀՈՎՀ. 8 12

րիստոսի բերած աստվածային լույսը, Սուրբ Հոգու ներգործությամբ եւ գործակցությամբ, 2000 տարիներ ի վեր տարածվել եւ շարունակում է սերունդներ կրթել, մարդկությանն առաջնորդել փրկության ճանապարհով։ Մեծագույն քրիստոնեական տերունի տոն է Տյառնընդառաջը, որ շատ իմաստներ ունի։ Ինչպես անուս մարդն է միշտ խարխափում խավարում, այնպես էլ գիտելիքներով հարուստն է լուսավորում իրեն ու իր շրջապատը։ Տոնին հայերս կրակ ենք վառում։ Ցանկացած քրիստոնեական տոն ունի նաեւ ազգային ավանդություն՝ կապված անցյալի ու ներկայի, հնի ու նորի հետ, եւ յուրաքանչյուրն էլ յուրովի գեղեցիկ զարդի է նման։ Տոնի խորհուրդը Տիրոջն ընդառաջ գնալու հրավերն է ջահերով եւ մոմերով։ Ինչպես Նա խոնարհվեց ու եկավ աշխարհ՝ մեր փրկության համար, այդպես էլ մենք պետք է գնանք Նրան ընդառաջ։

Քառասնօրյա Հիսուսին Մարիամն ու Հովսեփը տաճար տարան, ուր նրանց ընդառաջ եկան Սիմեոն ծերունին եւ Աննա մարգարեուհին։ Սիմեոնը Նրան իր գիրկն առավ եւ օրհնեց Աստծուն (Ղկ. 28 32)։ Այս իրողության շուրջն էին յուրահատուկ ջերմությամբ համախմբվել թիվ 15 դպրոցի ուսուցչական կազմը` տնօրեն տիկին Համբարձումյանի ղեկավարությամբ եւ աշակերտները։ Համաքրիստոնեական Տյառնընդառաջի տոնին առանձնահատուկ էին պատրաստվել 5-9-րդ դասարանների աշակերտները։

Միջոցառումը, որ սկսվեց «Տերունական աղոթքով» եւ օրվա գործի օրհնությամբ, բովանդակում էր 40 օր առաջ Հիսուս Քրիստոսի Ս. Ծնունդը, 40-օրյա Մանկան տաճարընծայումը՝ միաձուլված հայկական ազգային սովորույթներին։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենյան Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Տյառնընդառաջի տոնը` փետրվարի 14-ը, հռչակվել է նաեւ նորապսակների օրհնության օր։ Սցենարը զերծ չէր այդ տեսարանից. դպրոցի աշակերտները, զույգեր կազմած, ներկայացրին հարսանիքի տեսարան, իրենց շուրջը համախմբված հարսանիքի մասնակիցների հետ շրջեցին ու պարեցին կրակի շուրջը։

Հոգեւոր աշխարհը կարեւոր է մարդու համար. հարկավոր է հավատքը գործի վերածել, ցույց տալ իմացածն ու սովորածը։ Այս միջոցառումն ամբողջությամբ հաստատուն քայլ էր առ հոգեւոր ճանապարհը։ Այսպիսով՝ ամեն միջոցառում դեպի Տիրոջ լույսն ընթանալու օրհնության է արժանացնում, շնորհներ պարգեւում ամենքին, որպեսզի յուրաքանչյուր ոք եւ հատկապես աշակերտները կարողանան կյանքի շեշտը ճիշտ տեղում դնել։

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները