Մեծի Պահոց այս շրջանում եկեք, հավատացյալնե՛ր, եկեք վերագտնենք, վերականգնենք, վերակենդանացնենք քրիստոնյա հայի ինքնատիպ կերպարը մեր անձերի եւ մեր ազգի մեջ...
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 2 (206), Փետրվար 2017 թ.  


 

       

ԱՊՐԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ

ետրվարի 24-ին ՍԿԿ-ում տեղի ունեցավ «Ապրելու արվեստը» խորագրով միջոցառում՝ նվիրված գիրք նվիրելու եւ մայրենի լեզվի միջազգային օրերին։

Նախապես կամավորների շնորհիվ տեղյակ էր պահվել ու հրավերներ ուղարկվել 27-րդ, 7-րդ, 6-րդ, 1-ին դպրոցների աշակերտներին, ինչպես նաեւ սոցիալ-կրթական կենտրոնի սաներին։ Միջոցառման նպատակն էր կարեւորել գրքի դերը մարդու կյանքում, առավել եւս մայրենի լեզվի արժեքը նոր սերնդի հայեցի դաստիարակության ու հայապահպանության գործում, ինչպես նաեւ, հետադարձ հայացք գցելով մեր արմատներին, հարգել ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հիշատակը. չէ՞ որ հենց նրա ծննդյան օրն է նշվում գիրք նվիրելու օրը։ Բանաստեղծ, ով անգնահատելի դեր ունի հայության ոգու թրծման, հայ գրականության ու մշակույթի տարածման եւ, որ ամենակարեւորն է, գիրք ստեղծելու գործում։

Բացման խոսքից հետո, կենտրոնի կամավորների կողմից, անցկացվեց իմացական խաղ-մրցույթ՝ ուղղված դպրոցականների՝ գրքի եւ մայրենի լեզվի մասին գիտելիքների ստուգմանը։ Վերջում հաղթող ճանաչվեցին ցերեկային կենտրոնի սաները։ Միջոցառումն իր հիասքանչ երգեցողությամբ զարդարեց ցերեկային կենտրոնի սան Մ. Սերոբյանը։

Այնուհետեւ կամավոր Է. Շահնազարյանը շատ հետաքրքիր ու հանգամանալից ներկայացրեց Ռ. Ջ. Պալացիոյի «Հրաշք» գիրքը։ Միջոցառումը շարունակվեց ցերեկային կենտրոնի սաների պարային ելույթով, որին անմիջապես հետեւեց հետաքրքրաշարժ գլուխկոտրուկ վարժությունը հայոց բնակավայրերի վերաբերյալ։ Այն մեծ աշխուժություն առաջացրեց ներկաների շրջանում։ Միջոցառումը եզրափակվեց միմյանց գիրք նվիրելով։

Գիրք նվիրելով՝ ինքներս մեզ եւ մեր շրջապատին նվիրում ենք հոգեւոր հաղորդակցման հաճելի ու անմոռաց պահեր։

ՀՌԻՓՍԻՄԵ ՊԱԼՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները