Մեծի Պահոց այս շրջանում եկեք, հավատացյալնե՛ր, եկեք վերագտնենք, վերականգնենք, վերակենդանացնենք քրիստոնյա հայի ինքնատիպ կերպարը մեր անձերի եւ մեր ազգի մեջ...
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 2 (206), Փետրվար 2017 թ.  


 

       

ՆՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ «ՄԱՆԱՆԱ»

ետրվարի 22-ին ՍԿԿ-ի տարեցների ժամանցային կենտրոնի շահառուները, սոցիալական ուղղության պատասխանատու Լ. Մուրադյանի, սոցիալական աշխատող Հ. Պալյանի, պրակտիկանտ-ուսանողուհիների եւ կամավորների ուղեկցությամբ, այցելեցին Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն՝ դիտելու նոր՝ «Մանանա» ներկայացումը։

Տարեցներն այս անգամ դիտեցին ընտանիքից բաժանված եւ հարազատ քաղաքից տարհանված, անորոշ ներկայով, սակայն լավ ապագա գտնելու ակնկալիքով Հայաստան եկած մեր հայրենակիցների հոգեվիճակի ու առօրյա կյանքի մասին մի պատմություն, որով փորձ էր արվում ավելի հանգամանալից ներկայացնել սիրիահայերին՝ դրանով իսկ աջակցելով նրանց ինտեգրման գործընթացին, միաժամանակ ստեղծելով երկխոսություն նրանց ու հայաստանաբնակ հասարակության միջեւ։

Ծրագրին աջակցել էին ԵՀ հայաստանյան «Կլոր սեղան» եւ Կանադայի կառավարության տեղական նախաձեռնությունների հիմնադրամները։

ՀՌԻՓՍԻՄԵ ՊԱԼՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները