Մեծի Պահոց այս շրջանում եկեք, հավատացյալնե՛ր, եկեք վերագտնենք, վերականգնենք, վերակենդանացնենք քրիստոնյա հայի ինքնատիպ կերպարը մեր անձերի եւ մեր ազգի մեջ...
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 2 (206), Փետրվար 2017 թ.  


 

       

«ՄԱՀ ՈՉ ԻՄԱՑԵԱԼ՝ ՄԱՀ Է, ՄԱՀ ԻՄԱՑԵԱԼ` ԱՆՄԱՀՈՒԹԻՒՆ»
ՈԳԵԿՈՉՎԵՑ ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀԻՇԱՏԱԿԸ

«Գոհութեամբ փառատրութիւն` երրորդութեանդ նուագեմք, Բազմութեամբ պսակելոյս զմեօք մածեալ առաքինեացա, Եկեղեցիք հայաստանեայց պայծառապէս զարդարեցան` միշտ բարեխօս` զճգնութիւն մարտի սոցա»։
ՇԱՐԱԿՆՈՑ

այոց Եկեղեցին Ս. Վարդանանց հիշատակը տոնում է Բարեկենդանին նախորդող հինգշաբթի օրը, քանի որ Ս. Հարությունից հետո 50-օրյա շրջանը (մինչեւ Հոգեգալուստ) համարվում է Տերունի, եւ այս ընթացքում սրբերի հիշատակության օրեր չեն կատարվում։ 720 թ. Ս. Վարդանանց տոնի կանոն է առանձնացրել Հովհան Օձնեցին, եւ այն 8-14-րդ դարերում տոնվել է, Բուն Բարեկենդանից առաջ ընկնող, երեքշաբթի օրը, հետո 14-րդ դարի առաջին կեսին տեղափոխվեց նույն շաբաթվա հինգշաբթի եւ այդպես տոնվում է մինչեւ օրս։

Վարդանանց տոնը հիշատակն է այն մեծագույն սիրո եւ հավատքի, հանուն որի մեր պապերն աներկյուղ պատերազմեցին պարսկական բազմահազարանոց զորքի դեմ։ … 1036 քաջերն ընկան մարտի դաշտում եւ գիտակցված մահով անմահացան՝ իրենց սուրբ անունները թողնելով պատմության փառավոր էջերում։ Ինքնազոհաբերություն, նահատակություն՝ վասն հավատո, վասն հայրենյաց, վասն Քրիստոսի. ահա այն մեծ պատգամը, որն ավանդեցին մեզ Վարդանանք։ Նրանք եւս մեկ անգամ փաստեցին, որ հայ ազատատենչ եւ հզոր ոգին, միավորվելով, մեկ բռունցք դառնալով եւ Քրիստոսի Ամենահաղթ Խաչին զորավիգ լինելով, կարող է պարտության մատնել ցանկացած թշնամու։ Վարդանանք, կորցնելով իրենց երկրային, ժամանակավոր կյանքը, հաստատվեցին երկնայինի եւ հավիտենականության մեջ համաձայն Տիրոջ այն խոսքի, թե «ով իր կյանքն իրեն է պահում, պիտի կորցնի այն, եւ ով իր կյանքը կորցնում է ինձ համար, պիտի գտնի այն» (ՄՏ. 10. 39)։

Արդ՝ անաղարտ պահենք մեր լեզուն եւ մեր հավատը, կարողանանք ըստ արժանվույն գնահատել մեր հարստությունները, մեր անգին գանձերը եւ պատվով ու հպարտությամբ փոխանցենք գալիք սերունդներին, քանզի հավերժ է Վարդանանց ոգին, իսկ ներշնչանքը` հավերժացնող։

ՀԻՇԱՏԱԿԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Բուն Բարեկենդանին նախորդող հինգշաբթի օրը` փետրվարի 23-ին, վերստին ղողանջեցին հայոց եկեղեցիների զանգերը՝ ի լուր ամենքի ավետելով Վարդանանց Սուրբ նահատակների պատգամը. «…Վեր կաց, վերցրու քո խաչը եւ արի իմ ետեւից…»։ Առաջնորդանիստ Ս. Աստվածածին մայր եկեղեցում եւս մատուցվեց հիշատակի Սուրբ եւ անմահ Պատարագ։ Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավ. քհն. Հակոբյանը։ Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը։

Հընթացս սրբազան արարողակարգի, նախագահությամբ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի, կատարվեց Հայրապետական մաղթանք։ Եկեղեցականաց դասը եւ բարեպաշտ գյումրեցիներն աղոթք առաքեցին առ Աստված` Ամենայն Հայոց Հայրապետության պայծառության եւ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կենաց արեւշատության ու երկարամյա արգասավոր հայրապետության համար։

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները