Մեծի Պահոց այս շրջանում եկեք, հավատացյալնե՛ր, եկեք վերագտնենք, վերականգնենք, վերակենդանացնենք քրիստոնյա հայի ինքնատիպ կերպարը մեր անձերի եւ մեր ազգի մեջ...
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 2 (206), Փետրվար 2017 թ.  


 

       

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ

երաշնորհ Սրբազան Հայր եւ արժանապատիվ Տեր Հայրեր.

Որդիական սիրով ու խոնարհությամբ շնորհավորում ենք Ձեզ՝ Սրբոց Ղեւոնդյանց քահանայից տոնի ուրախ առիթով եւ մաղթում ամենառատ շնորհներ ու արեւշատ օրեր։

Մենք՝ հավատացյալներս, Քրիստոսի ողջախոհ սպասավորներիդ ենք հղում Աստվածաշունչ Մատյանից վերցված այս ցանկություն-հորդորը. «Թող ձեր սերն ավելի ու ավելի առաջանա գիտության ու ամենայն իմաստության մեջ, հաստատուն մնաք եւ առանց գայթակղության՝ լցված արդարության պտուղներվ Հիսուս Քրիստոսի միջոցով՝ ի փառս եւ ի գովություն Աստծո», նաեւ որդիական անկեղծ ու անկաշառ սիրով, խոնարհումով ու ակնածանքով աղոթում ենք, որ Բարձրյալն Աստված Ձեզ երկար-երկար տարիներ հաստատուն ու անսասան պահի Ձեր մեծագույն, բայց եւ դժվարին կոչման մեջ՝ բարեպաշտ հավատացյալներին սպասավորելու առավել իմաստությամբ, համբերությամբ եւ, ամենագլխավորը, հոգու խաղաղությամբ։

«ՍԲ. ՅՈԹՎԵՐՔ»-Ի ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ՔԴՔԿ-Ի ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ
ԵՎ ՀԱՎԱՏԱՑՅԱԼՆԵՐ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները