Սիրո
ակնաղբյուրն Աստծու մեջ է. ինչպես որ առվի ջուրն է հոսում անընդհատ, այնպես էլ սերը չենք կարող պահել մեզ՝ անտեսելով ուրիշներին: Սիրո բնույթը երբեք կանգ չառնելն է...

ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար

 


Մանուկներին
 

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 10 (274), հոկտեմբեր 2022 թ.  
   
 
       

ԵՐԱՆԻ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ ԹՈՂՆՈՒՄ ԵՆ ԱՐԺԱՆԻ
ԳՈՐԾԵՐ ՕԾՎԵՑ ԿԱՄՈ ԳՅՈՒՂԻ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ ԵԿԵՂԵՑԻՆ

Եկեղեցին Բարձրյալի ներկայությունն է
մեր կյանքում, ուր ամեն հավատացյալ՝
աշխատավոր, թե իշխանավոր, այր,
թե կին, երիտասարդ, թե տարեց,
խոնարհությամբ է մուտք գործում եւ
իր հոգու հայցը բարձրացնում առ
Աստված, գոհաբանություն մատուցում
Տիրոջը՝ անգին պարգեւների,
հայրական խնամքի եւ օրհնությունների
համար:
Այս հավատքով է ամեն անգամ իր
օծյալ աջը բարձրացնում Շիրակի թեմի
բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել
արքեպս. Աջապահյանը՝ օծելու
կամ վերաօծելու յուրաքանչյուր աղոթատուն: >>>


 


ԹԵՈԴՈՐ ԿՈՒՐԵՆՏԶԻՍԻ ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՀՈԳԵՎՈՐ
ՀԱՄԵՐԳԸ ԳՅՈՒՄՐՈՒ Ս. ՅՈԹՎԵՐՔ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Շիրակի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ, առաջնորդարանի աջակցությամբ եւ Վարդուհի Նազարյանի ջանքերով հոկտեմբերի 17-ին Գյումրու Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցավ Music Aeterna եւ Music Aeterna byzantina եգչախմբերի համատեղ համերգը՝ Lux Aeterna ծրագրով: >>>


ՀՈԳԵՒՈՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԵՐԳ
ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Երաժշտության ակունքը հոգեւոր սկիզբ ունի եւ կայանում է այն ժամանակ, երբ գիտակցությունը՝ «ես»-ը, քեզ առաջնորդելով մինչեւ մի պահի, դադարում է գերիշխող լինել, ձուլվում է բացարձակի հետ: Դա այն պահն է, որ իր մեջ արարչությունն է կրում, եւ որն այլ կերպ կոչում ենք աստվածային: >>>



ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԵՆՔ ԱԶԱՏԱՆԸ

Հոկտեմբերի 22-23-ն Ազատանի Ս. Հարություն - Ս. Ստեփանոս եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաները հյուրընկալեցին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի 4-6-րդ դասարանների աշակերտներին՝ առաջնորդությամբ հայրենագիտության ուսուցչուհի Սոնա Փափազյանի, բնագիտության ուսուցչուհի Շուշան Ալեքսանյանի եւ ազգային երգ ու պարի ուսուցչուհի Սեդա Թեւանյանի: >>>



«ԵՐԱՆԵԼԻ ՍՈՒՐԲ ԱՌԱՔԵԱԼՔ, ՀՐԱՒԻՐԵԱԼՔ Ի ՍԿԶԲԱՆԷ
ԵՒ ԸՆՏՐԵԱԼՔ ՅՈՐՈՎԱՅՆԷ...»
ՏՈՆ ՍՐԲՈՑ ԱՎԵՏԱՐԱՆՉԱՑՆ

Ավետարանիչները Հիսուս Քրիստոսի այն առաքյալներից էին, որոնք, Տիրոջ համբարձվելուց հետո, Սուրբ Հոգով զորացած, ոչ միայն խոսքով վկայեցին ու քարոզեցին ժողովուրդներին Աստվածորդու կյանքն ու վարդապետությունը, այլեւ գրեցին մեզ համար հայտնի չորս Ավետարանները: >>>



ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ

«Խաչմերուկ» կրթական-խորհրդատվական կենտրոն հիմնադրամը շարունակում է իրականացնել մատնահարդարման դասընթացները: >>>



«ՆԱԽԱԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐԱԳՐՈՎ
ԴԱՍԸՆԹԱՑ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ հոկտեմբերի 23-ին, թեմի եկեղեցասեր երիտասարդաց միության անդամների համար, իրականացվեց հետաքրքիր, կարեւոր եւ ուսուցողական դասընթաց «Նախաբժշկական օգնություն» թեմայով: >>>



ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԸ

Երբ հոգու կանչը դեպի սրտաբուխ եկեղեցին է, ապա անհնար է չձգտել վերջինիս: Եկեղեցի, ուր խաղաղություն է բխում ամեն մի քարից եւ թվում է, թե, խնկաբույր ծխի հետ, մեր հոգիներում ծնված սերն է բարձրանում դեպ երկինք: >>>



ԱՌԱԿ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համեստ մի ընտանիք էր ապրում գյուղի եզրին՝ իր առօրա խնդիրներով, ամենօրյա նիստ ու կացով եւ սիրով էր հյուրընկալում բոլոր նրանց, ովքեր թակում էին իրենց տան դուռը: >>>



«ՈՐ ԶՕՐՈՒԹԵԱՄԲ ՀՕՐ ԻՄԱՍՏՈՒԹԵԱՆ ԷԻՆ ԱՆԵՂԻ...»

Հոկտեմբերի 8-ի աշնանային արեւշատ օրը Ս. Յոթվերք եւ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների մի խումբ հավատացյալներ, Զարիկ Իգիթյանի ու Ժաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ, ստանալով թեմակալ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությունը, օրվա խորհրդով լցված, մեկնեցին Օշական՝ ներկա լինելու եւ հաղորդակից դառնալու Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, Ս. Թարգմանչած տոնի ուրախ առիթով, մատուցվելիք Սուրբ եւ անմահ Պատարագին: >>>


1 հոկտեմբերի - Ս. Յոթվերք եկեղեցում, ձեռամբ Տ. Վարագ քհն. Հակոբյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող հոգեբուխ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը: >>>

     
         


 

 

   

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները 

      Մեր հասցեն` ք. Գյումրի, Շիրակի թեմի առաջնորդարան: Հեռախոս` 5-37-77, Էլ.փոստ՝v.mariam@mail.ru
Գլխավոր խմբագիր` Մարիամ Վարդանյան, ձեւավորող` Թութունջյան Է.
Copyright S.Yotverk