Սիրո
ակնաղբյուրն
Աստծու մեջ է.
ինչպես որ առվի ջուրն է հոսում անընդհատ, այնպես էլ սերը չենք կարող պահել մեզ՝ անտեսելով ուրիշներին: Սիրո բնույթը երբեք կանգ չառնելն է...

 
ԳԱՐԵԳԻՆ
Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 10 (274), հոկտեմբեր 2022 թ.  


 

       

ԱՌԱԿ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ամեստ մի ընտանիք էր ապրում գյուղի եզրին՝ իր առօրա խնդիրներով, ամենօրյա նիստ ու կացով եւ սիրով էր հյուրընկալում բոլոր նրանց, ովքեր թակում էին իրենց տան դուռը:

Մի օր տան դուռը թակեցին Հարստությունը, Հաջողությունն ու Սերը եւ հարցրին, թե իրենցից ո՞ւմ ներս կթողնեն:

Կինը դուրս եկավ եւ դռան մոտ տեսավ երեք ծերունի՝ սպիտակ երկար մորուքներով: Նա նրանց չէր ճանաչում, սակայն ասաց.

- Ես ձեզ չեմ ճանաչում, բայց ճանապարհից եք գալիս, հոգնած ու քաղցած կլինեք, համեցեք տուն:

- Ամուսինդ տա՞նն է, -հարցրին նրանք:

- Այո,- սիրալիր պատասխանեց կինը:

- Մենք չենք կարող երեքով միասին մտնել տուն:

- Ինչո՞ւ,- զարմացավ կինը,- չէ՞ որ դուք միասին եք եկել:

Ծերունիներից մեկն ասաց.

- Իմ անունը Հարստություն է, նրան Հաջողություն են ասում, իսկ երրորդին կոչում են Սեր: Մտիր տուն եւ ամուսնուդ հարցրու, թե մեզանից որի՞ն նա կցանկանար տեսնել իր տանը:

Կինը մտավ տուն եւ ամեն ինչ պատմեց ամուսնուն: Ամուսինը լսեց, անչափ ուրախացավ եւ ասաց կնոջը, որ ներս հրավիրի Հարստությանը:

- Վերջապես կհարստանանք,- հավելեց նա:

Բայց կինը հակառակվեց՝ ասելով, որ ավելի լավ է տանը Հաջողություն լինի, որն էլ հարստություն կբերի, եւ նրանք սկսեցին վիճել:

Ամուսինները երեխաներ չունեին եւ տարիներ առաջ մի աղջնակի էին որդեգրել: Աղջիկը լսեց ծնողներին, ապա մոտեցավ ու ասաց.

- Հայրի՛կ, մայրի՛կ, թող ներս գա Սերը, նա իր հետ կբերի ե՛ւ հաջողություն, ե՛ւ ամենամեծ հարստությունը՝ համերաշխությունը:

Ծնողները նայեցին միմյանց եւ համաձայնեցին դստեր հետ: Կինը դուրս եկավ եւ ներս հրավիրեց Սեր անունը կրող ծերունուն, իսկ նրա հետ միասին տուն մտան մյուս երկու ծերունիները: Կինը նայեց նրանց եւ զարմացած ասաց.

- Բայց ես ներս հրավիրեցի ձեզանից միայն մեկին:

Այդ ժամանակ Սերը նայեց կնոջն ու սիրալիր պատասխանեց.

-Ուր Սերն է, այնտեղ են նաեւ Հաջողությունն ու Հարստությունը:

Երբեք չմոռանանք, որ մեզ միշտ առաջնորդում է Սերը. որտեղ սեր կա, այնտեղ միշտ կլինի ե՛ւ Հարստություն, ե՛ւ Հաջողություն:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները