Սիրո
ակնաղբյուրն
Աստծու մեջ է.
ինչպես որ առվի ջուրն է հոսում անընդհատ, այնպես էլ սերը չենք կարող պահել մեզ՝ անտեսելով ուրիշներին: Սիրո բնույթը երբեք կանգ չառնելն է...

 
ԳԱՐԵԳԻՆ
Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 10 (274), հոկտեմբեր 2022 թ.  


 

       

«ՆԱԽԱԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ»
ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

այաստանյայց Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ հոկտեմբերի 23-ին, թեմի եկեղեցասեր երիտասարդաց միության անդամների համար, իրականացվեց հետաքրքիր, կարեւոր եւ ուսուցողական դասընթաց «Նախաբժշկական օգնություն» թեմայով:

Դասընթացը կազմակերպվել էր «Միասին» ՀԿ-ի կողմից եւ իրականացվեց Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կարիերայի կենտրոնի «Բժշկի ուղի» նախագծի անդամների՝ ուսանողների կողմից: Այն բաղկացած էր տեսական եւ գործնական բաժիններից:

Ապագա բժիշկները ներկաներին մանրակրկիտ ներկայացրին թեման, այսինքն՝ նախաբժշկական օգնության տեսական ու գործնական հիմունքները, որից հետո երիտասարդները, տուժածի եւ բժշկի կարգավիճակով, «կիրառեցին» ստացած գիտելիքները:

Ողջ դասընթացի ժամանակ շուրջ վաթսուն երիտասարդ ակտիվ ու մեծ ոգեւորությամբ մասնակցություն ցուցաբերեց:

Դասընթացից ստացած գիտելիքները կօգնեն մեր երիտասարդներին նախ չվախենալ եւ ապա, հարկ եղած դեպքում, տուժածներին ցուցաբերել ճիշտ ու արագ օգնություն:

Նախքան դասընթացը՝ կազմակերպիչներն ու դասընթացավարները Գյումրու Սուրբ Յոթվերք առաջնորդանիստ մայր եկեղեցում ներկա գտնվեցին մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագին, ապա հանդիպեցին թեմակալ Առաջնորդի հետ՝ ստանալով նրա հայրական օրհնությունն ու իմաստուն պատգամները:

Դասընթացի ավարտին «Միասին» ՀԿ-ի նախագահ Գեւորգ Չիչյանը Շիրակի թեմին հանձնեց շնորհակալագիր՝ ի նշան համագործակցության ու հյուրընկալության, իսկ երիտասարդներն ստացան մասնակցության վկայական:

ԳՈՀԱՐ ԳԱԼԹԱԳԱԶՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները