Սիրո
ակնաղբյուրն
Աստծու մեջ է.
ինչպես որ առվի ջուրն է հոսում անընդհատ, այնպես էլ սերը չենք կարող պահել մեզ՝ անտեսելով ուրիշներին: Սիրո բնույթը երբեք կանգ չառնելն է...

 
ԳԱՐԵԳԻՆ
Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 10 (274), հոկտեմբեր 2022 թ.  


 

       

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԵՆՔ ԱԶԱՏԱՆԸ

ոկտեմբերի 22-23-ն Ազատանի Ս. Հարություն - Ս. Ստեփանոս եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաները հյուրընկալեցին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի 4-6-րդ դասարանների աշակերտներին՝ առաջնորդությամբ հայրենագիտության ուսուցչուհի Սոնա Փափազյանի, բնագիտության ուսուցչուհի Շուշան Ալեքսանյանի եւ ազգային երգ ու պարի ուսուցչուհի Սեդա Թեւանյանի:

Այցի նպատակն էր ճանաչել Ազատան գյուղը, ծանոթանալ գյուղաբնակների առօրյային, նիստ ու կացին: Մի խոսքով՝ թեպետ կարճ ժամանակով, ապրել ինչպես ազատանցի: Եվ որ ամենակարեւորն էր՝ կիրակնօրյա դպրոցի ավագ խմբի սաներն անձամբ պետք է ներկայացնեին գյուղը:

Կրթահամալիրի ավագ խմբի սաներին վերջիններս դիմավորեցին եկեղեցու բակում, հյուրերին ներկայացրին եկեղեցու, ինչպոս նաեւ կիրակնօրյայի պատմությունը, թե ինչպես եւ ինչ են իրենք սովորում: Ապա եկեղեցում միասին երգեցին հոգեւոր երգեր: Այնուհետեւ ազատանցի երեխաներն սկսեցին ներկայացնել իրենց գյուղն ու գյուղի պատմությունը, շրջեցին Ազատանով, ծանոթացրին պատմամշակույթային կառույցներին: Օրվա երկրորդ կեսին հյուրերն արդեն ծանոթացան գրուղացու աշխատանքին ու առօրյային, իսկ երեկոյան ականատես եղան նախրի դիմավորմանը:

Սեբասացիներն այցելեցին «խելացի» գոմ, տեսան, թե ինչպես են կիրառվում նոր տեխնոլոգիաները եւ թե ինչպես են համապատասխան պայմաններն ավելի դյուրին դարձնում աշխատանքը, նաեւ նպաստում կովերի կաթնատվության բարձրացմանը: Իսկ «Մաքի» ոչխարաբուծարանում տեսան ոչխարների ֆրանսիական ցեղատեսակներն ու ծանոթացան բուծարանի աշխատանքներին:

Այնուհետեւ մասնակցեցին կարտոֆիլ քանդելու եւ հավաքելու գործընթացին, նաեւ սովորեցին, թե ինչպես են պատրաստում կարտոֆիլի ավանդական փուռը, ինչի արդյունքում ճաշակեցին սեփական ձեռքերով հավաքած ու իրենց պատրաստած փռի համեղ կարտոֆիլը: Նաեւ մասնակցեցին թոնրի լավաշ թխելուն:

Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 23-ի առավոտյան, արժանապատիվ Տ. Մակար քհն. Գալամդարյանի հետ մասնակցեցին նշխարի ու մասի պատրաստման արարողությանը, որի ընթացքում Տեր Հայրը բացատրեց Ս. Հաղորդության խորհուրդը: Ապա հյուրերը ներկա գտնվեցին Սուրբ եւ անմահ Պատարագին:

Սրբազան արարողակարգից հետո կրթահամալիրի երեխաները, ուսուցչուհի Սեդա Թեւանյանի հետ, մեր սաներին ուսուցանեցին ազգային աշխատանքային երգեր եւ ազգային միասնական երգ ու պարով ամփոփեցին երկօրյա այցը:

Հարազատ դարձած եւ արդեն իսկ նոր հանդիպման ծրագրի մշակման մտքերի փոխանակումով երեխաները հրաժեշտ տվեցին միմյանց:

ԳՈՀԱՐ ԳԱԼԹԱԳԱԶՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները