Սիրո
ակնաղբյուրն
Աստծու մեջ է.
ինչպես որ առվի
ջուրն է հոսում
անընդհատ,
այնպես էլ սերը
չենք կարող պահել մեզ՝ անտեսելով ուրիշներին: Սիրո բնույթը երբեք կանգ չառնելն է...
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 10 (274), հոկտեմբեր 2022 թ.  


 

       

Լրահոսից

1 հոկտեմբերի - Ս. Յոթվերք եկեղեցում, ձեռամբ Տ. Վարագ քհն. Հակոբյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող հոգեբուխ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

Նույն օրը Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը եղավ Ս. Հակոբ եկեղեցում, ուր Սուրբ Պատարագ մատուցեց Տ. Վարուժան քհն. Տերտերյանը:

9 հոկտեմբերի - Առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Վարագ քհն. Հակոբյանը, ով սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց:

15 հոկտեմբերի - Տոն Սրբոցն Ավետարանչացն Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի եւ Հովհաննու: Տոնի ուրախ առիթով Ս. Յոթվերք եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց եւ օրվան համահունչ հանգամանալից քարոզ խոսեց Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը:

16 հոկտեմբերի - Առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց ձեռամբ Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանի: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշինիչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

Նույն օրն Առաջնորդ Սրբազանն այցելեց, Անի թաղամասում գտնվող, Ս. Հակոբ եկեղեցի, ուր օրվա պատարագիչն էր Տ. Ռուբեն քհն. Գասպարյանը:

23 հոկտեմբերի - Գյուտ Խաչի: Ս. Յոթվերք մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց եւ, տոնի խորհուրդը մեկնող, հոգեհույզ քարոզ խոսեց Տ. Վարագ քհն. Հակոբյանը:

29 հոկտեմբերի - Տոն սրբույն հովհաննու Ոսկեբերան Հայրապետին: Ձեռամբ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի օծվեց Կամո գյուղի նորակառույց Ս. Գրիգոր Նարեկացի եկեղեցին:

30 հոկտեմբերի - Ս. Աստվածածին մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց Տ. Վարագ քհն. Հակոբյանը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները