Սիրո
ակնաղբյուրն
Աստծու մեջ է.
ինչպես որ առվի ջուրն է հոսում անընդհատ, այնպես էլ սերը չենք կարող պահել մեզ՝ անտեսելով ուրիշներին: Սիրո բնույթը երբեք կանգ չառնելն է...

 
ԳԱՐԵԳԻՆ
Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 10 (274), հոկտեմբեր 2022 թ.  


 

       

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ

աչմերուկ» կրթական-խորհրդատվական կենտրոն հիմնադրամը շարունակում է իրականացնել մատնահարդարման դասընթացները: Այս անգամ՝ հոկտեմբերի 14-ից սկսած, ծրագրի շահառու են հանդիսանում աշխատանքային միգրանտների կանայք, ովքեր ունեն մասնագիտական ուսուցման կարիք:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է այս ընտանիքներին տրամադրել սոցիալական, հոգեբանական եւ այլ աջակցություն, կազմակերպել, աշխատաշուկա մուտք գործելու համար, «փափուկ» հմտությունների զարգացման դասընթացներ, մասնագիտական ուսուցում եւ պրակտիկա:

Մասնագիտական ուսուցմանը զուգահեռ՝ շահառու կանայք մասնակցում են կարողությունների զարգացման եւ անձնային աճին նպաստող այլ դասընթացների:

Սոցիալական աշխատողներն ու հոգեբանն անհատապես աշխատում են յուրաքանչյուր ընտանիքի հետ՝ տրամադրելով խորհրդատվություն, իրականացնելով ուղղորդում:

Ծրագրի ընդհանուր նպատակն է կանխել այս ընտանիքների հետագա միգրացիան, կայունացնել ֆինանսական վիճակը, աջակցել աշխատող միգրանտներին հայրենի երկիր վերադառնալու հարցում, որն ընդհանուր առմամբ կհանգեցնի ընտանիքների եւ համայնքների բարօրությանը:

Դասընթացն իրականացվում է «Մասնագիտական ուսուցում աշխատանքային միգրանտների կանանց համար» ծրագրի շրջանակներում:

ԱՐԱՔՍԻ ՍԱՐԳՍՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները