Մանուկների ուրախությունն ու ժպիտը մեր փառքն են, իսկ արցունքները՝ մեր խայտառակությունը:

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար

 


Մանուկներին
 

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 6 (270), հունիս 2022 թ.  
   
 
       

«ԽԱՉ ՔՈ ԵՂԻՑԻ ՄԵԶ ԱՊԱՒԷՆ, ՏԷՐ ՅԻՍՈՒՍ»
ԽԱՉԻ ՕԾՈՒՄ ԿԱՄՈ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Խորհրդանշաններ կան, որոնք դարերի
ընթացքում եւս ներառում են ընդարձակ
ու համապարփակ գաղափարներ:
Այդպիսին է Սուրբ Խաչը հատկապես
քրիստոնաների համար: Խաչը, որով
մահ էին պատճառում, Քրիստոսով
վերածվեց հաղթության գործիքի, եւ
քրիստոնյաների համար այն այլեւս
հաղթության խորհրդանիշ է:
Դրանից զատ, խաչը նաեւ նորովի
վեր հառնելու խորհուրդ ունի: >>>



ՎԱՐԴԱՊԵՏԱԿԱՆ ԹԵԶԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ

Հունիսի 8-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե եւ Թամար Մանուկյան» մատենադարանում, տեղի ունեցավ վարդապետական թեզի բանավոր պաշտպանություն: >>>


«Ի ՀԱՆԴԷՍ ՏՕՆԻ ՈՒՐԱԽԱՑԵԱԼ ՑՆԾԱՄՔ, ՀԱՅՐ
ԵՒ ՎԱՐԴԱՊԵՏ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԱՊԵՏ»
ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԵԼՆ Ի ՎԻՐԱՊԵՆ ՏՈՆԸ
ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հիմնադիրներ Ս. Թադեոս եւ Ս. Բարդուղիմեոս Առաքյալներից շուրջ 250 տարի հետո Ս. Գրիգորը, հավատի զորությամբ եւ կենդանի նահատակությամբ, դարձավ հայոց երկրորդ լուսավորիչը: >>>



«Ի ՊԱՐԾԱՆՍ ՁԵՐ ԲԱՐՁՐԱՑԵԱԼ ՏՕՆԷ
ՄԱՅՐ ՍԻՈՎՆ ԴԱՐԵՐՕՔՆ ԻՒՐՈՎՔ»
ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ՀՌԻՓՍԻՄԵ ՄԱՏՈՒՌՈՒՄ

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ամեն տարի, Հոգեգալստյանը հաջորդող Եղիական պահոց օրերից հետո, մուտք է գործում մի նոր ու սրբազան շաբաթ՝ պանծացնելու անմոռանալի այն սրբերի հիշատակը, ովքեր, սեփական արյան հեղմամբ, ամուր ու հաստատուն պահեցին Հայոց Եկեղեցու հիմքերը: >>>



«ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ»

Հունիսի 1-ին անցկացվեց «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի մանուկների՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված, «Խաղաղություն աշխարհի մանուկներին» խորագրով գունեղ ու գողտրիկ միջոցառումը: >>>



«ԹՈՒՅԼ ՏՎԵՔ ԱՅԴ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ ԵՎ ՄԻ
ԱՐԳԵԼԵՔ, ՈՐ ՆՐԱՆՔ ԻՆՁ ՄՈՏ ԳԱՆ»

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը սահմանվել է 1949-ին, Մոսկվայում, կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի խորհրդի նստաշրջանում: Այն ամեն տարի նշվում է հունիսի 1-ին: Առաջին անգամ նշվել է 1960-ին՝ 51 երկրներում: >>>



«ՏԷՐ, ԵԹԷ ԶՇՐԹՈՒՆՍ ԻՄ ԲԱՆԱՍ, ԲԵՐԱՆ
ԻՄ ԵՐԳԵՍՑԷ ԶՕՐՈՒԹԻՒՆ ՔՈ»
ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՄԱՎԻՐԻ ԹԵՄԻ ԵՎ
ԱՅԼ ՍՐԲԱՎԱՅՐԵՐ

Հիրավի, պատմության ու հավատքի միահյուսման շաբաթ է հունիսի 13-18-ն ընկած ժամանակահատվածը, որ մեզ հնարավորություն է ընձեռում հետադարձ հայացք գցել մեր արմատներին եւ սթափվել հպարտության նիրհից: >>>



«ՍՈՒՐԲԴ ՍՐԲՈՑ ԵՐՐՈՐԴՈՒԹԻՒՆ, ԶՄԵԶ ՄԱՔՐԵԱ
ՔԵԶ ԲՆԱԿՈՒԹԻՒՆ…»
ՀՈԳԵԳԱԼՍՏՅԱՆ ՏՈՆԸ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔՈՒՄ

ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ

«Երբ որ գայ նա՝ Ճշմարտութեան Հոգին, ամենայն ճշմարտութեամբ կառաջնորդի ձեզ» (Հովհ. ԺԶ 13): Առաքյալները, այս խոսքերը լսելիս, ամենեւին չէին հասկանում, թե որքան մեծ բան է իրենց խոստացվում: >>>



ՀԵԾԱՆՎՈՐԴԸ

Վաղ առավոտյան` մթնշաղին, մի երիտասարդ իր հեծանիվն է կարգի բերում: Հիսուս մոտենում է նրան ու հարցնում.
- Այդ ի՞նչ ես անում.
Երիտասարդը, առանց ուշադրություն դարձնելու, պատասխանում է. >>>




«ՈՒԽՏ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ
ԱՍՏԾՈ ԵՎ ԱԶԳԻԴ ՀԱՆԴԵՊ»
ՄԵԿՕՐՅԱ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ

Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությամբ, Քնարիկ Մխիթարյանի հովանավորությամբ եւ Զարիկ Իգիթյանի ու Ժաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ, մի խումբ հավատացյալներով մեկնեցինք ուխտագնացության Կոտայքի եկեղեցիներ: >>>



ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆ

Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը, հոգեւորականաց դասը, «Ս. Յոթվերք» պաշտոնաթերթի խմբագրակազմը, առաջնորդարանի աշխատակիցները եւ մի խումբ հավատացյալներ խոր վշտով ցավակցում են Ռուզաննա Մատինյանին ու նրա սգակիր ընտանիքին սիրելի որդու՝ Վահագն Մատինյանի անժամանակ մահվան կապակցությամբ եւ ի խորոց սրտի աղոթում առ Բազումողորմ Տերը, որպեսզի երկնային բարձունքներում լույսերով պարուրի իր ծառայի հոգին:
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:



5 հունիսի - Հոգեգալուստ: Պենտեկոստե: Տոնի ուրախ առիթով Ս. Յոթվերք առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում Տեր Հայրը կարդաց Ս. Հովհան Ոսկեբերանի աղոթքը՝ նվիրված Ս. Հոգուն, իսկ «Հայր մեր»-ից առաջ հանգամանալից քարոզ խոսեց Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանը: >>>

     
         


 

 

   

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները 

      Մեր հասցեն` ք. Գյումրի, Շիրակի թեմի առաջնորդարան: Հեռախոս` 5-37-77, Էլ.փոստ՝v.mariam@mail.ru
Գլխավոր խմբագիր` Մարիամ Վարդանյան, ձեւավորող` Թութունջյան Է.
Copyright S.Yotverk