ՀԵԾԱՆՎՈՐԴԸ
աղ
առավոտյան` մթնշաղին, մի երիտասարդ իր հեծանիվն է կարգի բերում:
Հիսուս մոտենում է նրան ու հարցնում.
- Այդ ի՞նչ ես անում.
Երիտասարդը, առանց ուշադրություն դարձնելու, պատասխանում է.
-
Երեկ հանդիպեցի մի մարզիկի, ով ասաց, թե ինքը «ես»-ի վարպետ է, «ես»-ի
մասնագետ, բարեհաջող կերպով մարդկանց «ես»-ն է մարզում ու ինձ մի
լավ խորհուրդ տվեց, որ վաղ առավոտյան հեծանվով արագ գնամ-հասնեմ
ուխտատեղի, ուր, Ս . Զատկի կապակցությամբ, մեծ միջոցառում է լինելու:
Ինչպե՞ս գլխի չէի ընկել, բոլորից շուտ կհասնեմ. այնքա՜ն շատ բան
կա անելու միջոցառման համար: Քրիստոնեական ծառայությունն ինձ համար
շատ կարեւոր է: Ինչքան շատ բան կարողանամ անել, այնքան լավ, ինչքան
շատ հոգեւոր փորձառություն ձեռք բերեմ, այնքան լավ: Ես չեմ կարող
հենց այնպես ապրել, ես պետք է հնարավորինս արագ ու շատ գործեմ: Իսկ
այժմ ժամանակ չկա, պետք է գնամ:
Երիտասարդն արագ նստում է իր հեծանիվը եւ սլանում դեպի ուխտատեղի:
Քանի որ դեռ ամբողջովին չէր լուսացել եւ լավ չէր երեւում ճանապարհը,
ընկնում է մի մեծ փոսի մեջ:
Փոքր-ինչ անց, ցավից տնքալով, կանգնում է ու նայում վերեւ, արդեն
ամբողջովին լուսաբաց էր եւ նկատում է մարզիկին, որ փոսի եզրից իրեն
է նայում:
- Շատ եմ ցավում, բայց դու մի մեծ փոսի մեջ ես ընկել ու ինքնուրույն
չես կարող դուրս գալ այս փոսից: Ինչ արած, այստեղ էլ կմնաս եւ ո՛չ
ուխտատեղի կհասնես, ո՛չ էլ այստեղից այլեւս դուրս կգաս, իսկ ես չեմ
կարող օգնել, պետք է շտապեմ, դեռ շատ մարդկանց խորհուրդներ պետք
է տամ,-ասում է մարզիկն ու անհետանում:
Երիտասարդը շատ է տխրում, անդադար փորձեր կատարում՝ փոսից դուրս
գալու համար, սակայն ապարդյուն, քանի որ այն բավականին խորն է լինում:
Այդ պահին կրկին նայում է դեպի վեր ու Հիսուսին տեսնում:
Հիսուս հարցնում է` մի պարան երկարելով դեպի երիտասարդը.
- Այդ ի՞նչ ես անում:
- Տե՛ր, այդ Դու էիր վաղ առավոտյան ինձ հարցնում, թե ի՞նչ եմ անում:
Ների՛ր ինձ, չճանաչեցի Քեզ... շատ էի զբաղված...
Երբեմն քրիստոնյաները չափից ավելի են տարվում հոգեւոր փորձառություն
ձեռք բերելու, քրիստոնեական ծառայություն իրագործելու ցանկությամբ`
մոռանալով, որ Հիսուս ասում է. «Եղեք կատարյալ, ինչպես Ձեր Երկնավոր
Հայրն է կատարյալ» եւ մարդուց կատարյալ գործեր ու ծառայություն չի
պահանջում, այլ կամենում է, որ մարդ իր հոգեւոր էությունը կատարյալ
դարձնի:
Իսկ սատանան աշխատում է մարդուն գցել մեղքի մեջ, մանավանդ քրիստոնեական
մեծ տոների հիշատակության ժամանակ, որպեսզի ով ձգտում է կատարյալ
գործեր անել, ավելի դատապարտի ու անարժան համարի նրան եւ հուսալքության
մատնի: Քրիստոսի համար ավելի կարեւոր ենք հենց ինքներս, քան մեր
ծրագրավորված գործերն ու նպատակները: Ի՞նչ արժեք ունի, եթե ամբողջ
աշխարհը շահենք, բայց մեր անձը կորցնենք...
>>>
|
|